Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից Թրամփը նոր հրամանագիր է ստորագիր Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Փաշինյանը որոշում է ստորագրել Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվել Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը 

«Փաստ». «Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ». Ալբերտ Երիցյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով:
Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ:

– Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որ ֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրները լուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոն ունենալ:
– Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ:
– Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուք թաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասը վաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյի սարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարան բացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումային ծրագիրը:
– Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի:
– Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեական գործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործը որոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց:
– Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք:
– Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ է ներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿ–ից եք նորից առաջադրվել:
– Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին:
– Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձեր ծրագրերին:
– Միանշանակ համոզված եմ, որ այո:
– Ձեզ հետ նույն ընտրատարածքում ՀՀԿ–ից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը և ուրիշներ, իրենց հետ կարողանո՞ւմ եք մրցել, եթե նրանք այսօր ամբողջությամբ տարածքները իրենցով են արել, տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրակաշառքի խոստումներ կան, Դո՞ւք էլ եք գումարային խստումներ տալիս:
– Ո՛չ ոչ, գումարային խնդիր չկա, ես չեմ ընդունում ընտրակաշառքը, գտնում եմ, որ չի կարելի ժողովրդին առնել: Կարող է ցուցակներ են մարդիկ հավաքում, չի նշանակում, որ հավաքում են ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մեկի կողմից ես չեմ հավատում, դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես չեմ կարա ասեմ, որ նման բան կա: Մենք լավ հարաբերության մեջ ենք: Ես ժողովրդի հետ եմ աշխատում: Մենք հանգիստ մեզ համար քայլում ենք, զրուցում ենք, փորձում ենք բացատրել, որ մեր երկիրն առաջ ա գնալու 100%–ով:
– Պարոն Երիցյան, ժամանակ առաջ, երբ Դուք Ձեր բիզնեսների մի մասը վաճառում էիք Սիլվա Համբարձումյանին, նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եք Մոնումենտի Ձեր տունը վաճառել, ասվում է, որ խնդիրների արդյունքում գումարի մի զգալի մասը դեռ չի տվել ոստիկանապետը:
– Նման բան չի եղել: Սուտ խոսակցություններ են: Այդ տունը ես իմ ուզած գումարով եմ վաճառել, մենք վաճառել ենք ուրիշ մարդու, նրանք էլ վաճառել են: Սիլվա Համբարձումյանին կարաք հարցնեք՝ ինձնից տուն գնե՞լ ա, կամ ինչ–որ բիզնես վերցրե՞լ ա: Կամ եթե կադաստրից պահանջեք, կտեսնեք, որ նման բա չի եղել:
– Ասել է թե՝ Դուք Վլադիմիր Գասպարյանի հետ պարտք ու պահաջ չունե՞ք:
– Նման բան չի կարա լինի, չի եղել, չի էլ լինի: Մենք Վլադիմիր Գասպարյանի հետ հին ընկերներ ենք, երկար տարվա:
– Տեղեկություն կա նաև, որ Ձեր ընկերներից «Ունիվերսամ Ավանի» սեփականատեր, գործարար Աղասի Դանիելյանի անունով եք վարկ վերցրել այդ տան հետ կապված 1,5 մլն դոլարի, չեք փակել ու վերջինս Ձեզ դատի է տվել:
– Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, աշխատել եմ: Դանիելյան Աղասն էլ իմ ընկերն ա երկար տարվա: Հիմա էլ ընկերություն ենք անում, եթե նման բաներ են խոսում, կարող եք հարցնել Աղասի Դանիելյանից կամ Սիլվա Համբարձումյանից: Ես ոչ մեկի պարտք չեմ եղել ամբողջ կյանքս: Ես ո՞նց կարամ Աղասի Դանիելյանից փող վերցնեմ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրումԳլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցերԳերմանիան հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հովանոցներով․ Telegraph Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան
Ամենադիտված