«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim 47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին 

«Ժամանակ». Ովքե՞ր են աջակցում վարչապետին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ, շաբաթ օրը ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

Բայց երբ ավելի մանրամասն ենք դիտարկում արված հայտարարությունները, տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ հերթական նախընտրական ակցիան է, իսկ մասնավորապես՝ աջակցություն Կ. Կարապետյանին: Չէ որ Հայաստան եկած եւ ներդրումներ խոստացած գործարարները հիմնականում Ռուսաստանից են:

Բանն այն է, որ դրանք ընդամենը ծրագրեր են, որոնք ներդրողների են սպասում: Կգտնվե՞ն ներդրողներ, որ այդքան գումար կբերեն մեր ոչ թափանցիկ ու մրցակցային տնտեսության մեջ ներդնելու համար, խիստ կասկածելի է:

Ովքե՞ր են այդ ներդրողները: Դրանցից առաջինը Սամվել Կարապետյանն է, ով գուցե առաջիկա տարիներին կատարի խոստացած 300 մլն դոլարի ներդրումը: Դրանց մեջ են «Լյուդինգ» ընկերության սեփականատերերը, որոնք, մեր տեղեկություններով, արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ իրենց ստիպել են միանալու այդ ծրագրին:

Մեր տեղեկություններով՝ այդ ներդրողներից կամ հիմնադրամին աջակցողներից մեկը պետք է լինի Ռուսաստանում, մասնավորապես՝ Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը կամ հայտնի Ռոբսոնը: Վերջինս հայտնի դեմք է նաեւ Ռուսաստանի կրիմինալ աշխարհում: Երկու տարի առաջ նա նույնպես ձերբակալվել է Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի' Շաքրո Մոլոդոյի հետ միասին: Ի դեպ, վերջինս 2015թ. հուլիսի 22-ին Հայաստանում էր՝ մասնակցելու Նոր Հաճընում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը: Եվ երբ լրագրողները փորձում էին խոսցնել Սամվել Ալեքսանյանին, վերջինս նրանից էր օգնություն խնդրում, թե «Ռոբսոն, սրանք ինչ են ուզում մեզանից»:

Կ. Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաեւ նմանատիպ մեկ այլ գործարար Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ ինչի է ընդունակ եւ ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»,- Skype-ով իր ելույթում էջմիածինցիներին հորդորում էր Դոն Պիպոն:

Վերջինս նույնպես քրեական աշխարհում հայտնի դեմք է, եւ տարիներ առաջ Հայաստանից հեռացվել էր Մանվել Գրիգորյանի կողմից ինչ-ինչ շահեր չկիսելու պատճառով: «Ժամանակին ինչպես Ելցինն իր ղեկը փոխանցեց Վլադիմիր Վլադիմիրովիչին, բոլորն ասում էին, ջահել տղա է, ինչ պետք է անի: Հիմա տեսնում ենք, ինչ արեց նա. քանդված Ռուսաստանից սարքեց մի հատ մեծ «դերժավա», որ ամբողջ աշխարհն է հաշվի նստում նրա հետ: Այսօր մեր երկրի «գլավկամանդույուշի» Սերժ Սարգսյանը, նույնպես այս քայլով տալիս է մի տղայի, որ նույնպես մեզ տանելու է ճիշտ ճանապարհով: Երեք Մասկվայից եկել են 35 իմ ընկերները, դուք երեւի տեսաք «տելեվիզորով», եւ ամբողջ աշխարհին հայտարարել են մեր երկրի կայացման մասին»,- իր տեսաուղերձում ասում է Դոն Պիպոն:

Ահա նաեւ նման քրեական հեղինակություններն են օգնելու Կ. Կարապետյանի կայացմանն ու դիրքերի ամրապնդմանը: Եվ արդյոք կրիմինալը կարող է Հայաստանի զարգացման գործում անշահախնդիր ներդրում ունենալ: Կամ Հայաստանին անհրաժե՞շտ են այդ կրիմինալ ֆինանսները: Ինչ պետք է տա Հայաստանը դրա դիմաց նրանց: Կամ, որն ավելի ճիշտ է, ՌԴ-ին: Դա ազդեցության լծակ կամ ավելի շուտ՝ մահակ կդառնա մեր երկրի գլխին: Ի՞նչ պատուհաս է բերելու Հայաստանի գլխին Կ. Կարապետյանն այդ կեղտոտ փողերով: Եվ այս դեպքում, հավանաբար, բարեբախտություն կարելի է համարել, եթե նման աջակցություն ընդամենը նախընտրական ակցիա լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան
Ամենադիտված