Մեսսիին որակազրկում է սպառնում
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիին որակազրկում է սպառնում մրցավարներին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Չիլիի ընտրանու դեմ խաղում (1:0):
Չնայած մրցավարները ՖԻՖԱ-ին հայտնել են, որ նման բան տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, կառույցը իրավունք ունի որակազրկել ֆուտբոլիստին նույնիսկ այն դեպքում, երբ մրցավարները չեն հաստատել անպարկեշտ պահվածքի փաստը:
Մեսսիին սպառնում է 2-4 խաղյա որակազրկում:
Արդյունքում՝ Մեսսին, հնարավոր է՝ բաց թողնի Բոլիվայի դեմ հանդիպումը:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը