Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Դատական կարգադրիչից մինչև դատավոր. ովքեր են ճակատագրեր որոշող նոր դատավորները (լուսանկարներ)

Հասարակություն

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով՝ Սուսաննա Գզողյանը նշանակել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Վաչե Մարգարյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորներին ներկայացրել է դատարանի նախագահներին և դատավորներին: 

ԼՈւՐԵՐ.com-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում նորանշանակ դատավորների մասին կենսագրական որոշ տվյալներ:

Եվ այսպես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ ստացել է 81 միավոր: 

Ծնվել է 1985 թվականին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

Ավարտել է ՀՀ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան' իրավագիտություն մասնագիտությամբ: Աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախ՝ դատավորի գործավար, ապա՝ դատավորի օգնական: Այնուհետև աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ծնվել է 1977 թվականին՝ Աբովյան քաղաքում: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ապա՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

Աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: ՀՀ նախագահի հրամանագրով ընդգրկված է եղել դատավորների թեկնածուների ցուցակում: Քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ հավաքել էր 49,5 միավոր: 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գեղամ Մարգարյանն ավարտել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ապա սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայում: Ծնվել է 1986 թվականին՝ Եղվարդ քաղաքում:

Աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ: Եղել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գրասենյակի գործավար, ապա՝ դատավորի օգնական: Մինչ նշանակվելն աշխատում էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Վերջինս քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով հավաքել է 51,5 միավոր: 

Իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուսաննա Գզողյանը ծնվել է 1983 թվականին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան:

Ավարտել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
Աշխատել է «Դոլֆին» ՍՊԸ-ում՝ որպես իրավագետ: Մինչ դատավոր նշանակվելը աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, նախ՝ դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական: Վերջինս Քրեական մասնագիտացման որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով հավաքել է 48,5 միավոր: Ամուսնացած չէ:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված