ՕՐՕ-ն ահազանգում է. ոստիկանությունը դաշինքի համակիրներին թույլ չի տալիս տրանսպորտային միջոցներով գալ Երևան՝ հանրահավաքի
Քաղաքական
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մամուլի ծառայությունը շտապ հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը՝ Երեւան:
Մասնավորապես՝ իրենք ահազանգ են ստացել Գեղարքունիքի իրենց համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս Դաշինքի համակիրներին՝ տրանսպորտային միջոցներով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի՝ ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչությունից հերքեցին այդ տեղեկությունը: «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանությունը չի խոչընդոտում ոչ ոքի տեղաշարժը»,- փոխանցեցին լրատվական վարչությունից:
Հիշեցնենք՝ այսօր, ժամը 18։00–ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ