Սուրեն Հարությունյանը` Կովկասի կարատեի բաց առաջնության գավաթակիր
Սպորտ
Սուրեն Հարությունյանը դարձել է Կովկասի կարատեի բաց առաջնության գավաթակիր:
Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Կովկասի կարատեի գավաթի բաց առաջնությունը' տարածաշրջանի 12 երկրների մարզական թիմերի և մոտ 450 մարզիկների մասնակցությամբ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Սուրեն Հարությունյանը, ով 12-13 տարեկանների մեջ մինչև 45 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը:
Առաջնության մրցավարությունն ընթացել է Աշխարհի կարատեի ֆեդերացիայի (WKF) օրենքներով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը