Պորտուգալիայի հավաքականը պարտվեց Շվեդիայի ընտրանուն (տեսանյութ)
Սպորտ
Ընկերկան խաղի շրջանակներում Պորտուգալիայի ազգային ընտրանին ուժերը չափեց Շվեդիայի հավաքականի հետ:
Դիմակայությունն ավարտվեց 3:2 հաշվով հօգուտ շվեդների:
Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպման 18-րդ րոպեին բացեց հաշիվը: 34-րդ րոպեին Գրանկվիստը դարձավ ինքնագոլի հեղինակ: Արդյունքում պորտուգալացիները ընդմիջման գնացին երկու գոլի առավելությամբ:
Երկրորդ խաղակեսում Շվեդիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Կլասոն: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 57-րդ և 76-րդ րոպեներին: Խաղավարտին (90+3) Ժոաու Կանսելուն գնդակն ուղարկեց սեփական դարպասը` հաղթանակ պարգևելով Շվեդիայի ընտրանուն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը