«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում' ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում' տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ մեր աղբյուրը: Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբեւէ, ցանկանում է լավ ընտրություններ»: Նաեւ՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարեւանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ' Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, եւ դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»: Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա' ԵԺԿ համագումարին մասնակցելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում