Ճանապարհային ոստիկանությունը հորդորել է վարորդներին ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ