«Յունայթեդ»-ը պատրաստ է 40 մլն վճարել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստի համար
Սպորտ
«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Էրիկ Դայերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Daily Mail-ը տեղեկացնում է, որ մանկունիացիները պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանը սկսել հենց այս ֆուտբոլիստի ձեռբերմամբ:
23-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո: Տեղափոխության դեպում Դայերը կփոխարինի Մայքլ Կարիկին, ում պայմանագիրն ավարտվում է ամռանը: 35-ամյա Կարիկը հայտնել է, որ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում՝ կավարտի կարիերան:
Նշենք, որ Դայերի պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ՝ ավարտվում է 2021թ.-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը