Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Մոսկվան գրոհում է...

Վերլուծական

Օրերս, ինչպես հայտնի է, պաշտոնապես հայտարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկի մասին. այս լուրը բոլորիս ավետվեց վարչապետ Կարապետյանի շուրթերով, ինչը գոնե տեսականորեն հույսեր է ներշնչում, որ առաջիկա տարիներին Հայաստանում կարող ենք և ականատես դառնալ լուրջ ներդրումային ծրագրերի իրականցմանը. համենայնդեպս՝ ակումբի ստեղծման պաշտոնական հիմնավորումը հենց սա է:

Իսկ հիմա՝ իրականության մասին, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչ իրական նպատակներ է հետապնդում նմանօրինակ ակումբի ստեղծումը մի պարագայում, երբ Հայաստանը զուտ օբյեկտիվորեն անքան էլ չի փայլում իր բիզնես գրավչությամբ:

Նախ՝ բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան՝ «Հայաստանի ներդրողների ակումբ» կոչվող պրոյեկտը ծայրից ծայր քաղաքական նախագիծ է: Առաջին նպատակը, բնականաբար, Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի ներսում ունեցած դիրքերի ուժեղացումն է: Տրամաբանությունը շատ պարզ է. այն գործիչը կարող է ընկալելի ու հեռանկարային դիտարկվել, ով ամենաակտիվն է փորձում իր լուման ներդնել Հայաստանի տնտեսության վերակենդանացման գործում: Իսկ այն, որ ակումբի ստեղծումը գոնե առաջին հայացքից խոստումնալից է թվում, մանավանդ որ դրա հիմնարկեքի ընթացքում Կարապետյանի հնչեցրած ուղերձները բավական բարձրագոչ էին, առնվազը կարճաժամկետ հեռանկարում երաշխավորում է Վարչապետի ժողովրդական ռեյտինգի եթե ոչ շեշտակի, ապա գոնե աստիճանական աճ:

Սակայն մեկ բան է ինչ-որ բանի մասին հայտարարելը, խոստումներ շռայլելն ու ազգին պայծառ ապագա խոստանալը, և բոլորովին այլ բան՝ այդ խոստումների տակից պատվով դուրս գալը: Հարց է առաջանում՝ որքանո՞վ է երաշխավորված, որ նորաստեղծ ակումբը, որն իր տեսակի մեջ մեզանում եզակի է, ռեալ հաջողություններ կգրանցի ու տնտեսությունում իրավիճակ կփոխի, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ Սամվել Կարապետյանի հետ Հայաստան ժամանած հայ գործարարների մի զգալի մասը կարծես առանձնապես ոգևորված չէ Հայաստանում կատարելիք ներդրումների հեռանկարով և նաև այն, որ նույն այդ ներդրողներն այսպես թե այնպես բախվելու են ներքին մրցակցությանը, տեղացի օլիգարխների կողմից ցուցաբերվելիք դիմադրությանը, որոնց շահերից բնավ չի բխում նոր խաղացողների ներգրավվածությունը Հայստանի տնտեսությունում. ռուսաստանցի հայ գործարարներն էլ են օբյեկտիվորեն հասկանում, որ այժմյան Հայաստանը տառացիորեն վերածվել է բիզնես անապատի, ուր ներդրված գումարներն ամենևին էլ չեն երաշխավորում համապատասխան շահութաբերություն: Կներե՛ք, բայց հայրենասիրությունն ամենևին էլ բիզնես կատեգորիա չէ:

Բայց, եթե առնվազն մինչև 2018 թվականը ներառյալ՝ այս նորաստեղծ ակումբը չկարողանա նյութականացնել եղած ակնկալիքների գոնե զգալի մասն, ապա այն, Կարապետյանին քաղաքական դիվիդենտներ բերելու փոխարեն՝ դառնալու է նրան վնասող գործիք. ինչ-ինչ, բայց վարչապետը Հայաստանի ներսում քիչ օպոնենտներ չունի, ու առիթի դեպքում նույն այդ չկամները պահը բաց չեն թողնելու՝ նրան հարված հասցնելու:

Նմանօրինակ հավակնոտ ակումբի ստեղծումը մեկ այլ՝ առավել խորքային նպատակ ևս ունի. աշխարհաքաղաքականություն:  Մոսկվան, որն, ըստ էության, կանգնած է այս ամենի հետևում, ու որի թույլատվությամբ է, որ իր գերհարուստ քաղաքացիներն այսօր Հայաստանի հետ փորձում են բիզնես կամուրջներ կառուցել, լուծում է երկու խնդիր. առաջին՝ փորձում է ամեն կերպ վերափոխել Հայաստանի բիզնես էլիտայի դեմքն՝ այն դարձնելով իր համար առավել նախընտրելի, երկրորդ՝ օլիգարխներ է փորձում «բուծել» ի սպաս Կարապետյանի. կապիտալիզմի այն տեսակի պարագայում, որն այժմ հաստատված է մեր երկրում, չի կարող լինել հզոր քաղաքական գործիչ՝ առանց սեփական օլիգարխի, առանց խոշոր կապիտալիստների, ովքեր մաս են կազմում տվյալ քաղաքական գործչի թիմի:

Ուստի՝ կարելի է ենթադրել, որ բիզնես ակումբի ստեղծումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որի վերջնական նպատակը Հայաստանին արևմտյան բիզնես միջավայրից հնարավորինս կտրելն է: Ու չնայած չի բացառվում, որ հետագայում արևմտյան երկրներից ևս հնչեն առաջարկներ՝ գալու ու մաս կազմելու ակումբին՝ շահադիտական նպատակներով՝ անշո՛ւշտ, սակայն դեռևս մեծ հարցական է մնում այն, թե ինչ արձագանք կստանան նմանօրինակ առաջարկությունները: Կարելի է ենթադրել՝ հասկանալի պատճառներով դրանք բավարար ուշադրության չեն արժանանա:

Այնպես որ՝ ինչ-ինչ, բայց դեռևս վաղ է պնդելը, որ «Հայաստանի ներդրողների ակումբը» հենց այն է, ինչը պակասում էր Հայաստանին՝ ոտքի կանգնեցնելու սեփական տնտեսությունը: Տնտեսություն վերականգնելու, առողջացնելու համար թիրախային ներդրումներ են հարկավոր մեզ, ներդրումներ, որոնք իրենց շահավետությունն ապացուցելու համար երկար ժամանակ են պահանջում. Հայաստանում օբյեկտաշինությանը նոր թափ հաղորդելով չէ, որ պետք է տնտեսություն վերականգնել:

Հետևաբար՝ բնական հարց՝ որքանո՞վ են պատրաստ լինելու նորաստեղծ ակումբի անդամներից շատերը համակերպվել այն մտքի հետ, որ հանուն հայրենիքի իրենք ստիպված են լինելու գնալ ռիսկային քայլերի, ներդրումներ կատարել տնտեսության այն ոլորտներում, որոնք դեռևս այնքան էլ զարգացած չեն: Էշ առնելն ու այն հարմար գներով վերավաճառելը Հայաստանի տնտեսությանը ոչ մի էական օգուտ չի կարող ապահովել...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված