Պուտինը նշել է Մերձավոր Արևելքի կայունության պայմանը
Արտաքին Քաղաքական
Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է: Այդ մասին ասված է բարձր մակարդակի համարաբական հանդիպման մասնակիցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ողջույնի խոսքում, որը հրապարակված է Կրեմլի կայքում:
«Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանային իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է: Այդ առումով խիստ հրատապ է մնում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից հավանության արժանացած Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախադրյալներ է ստեղծում պաղեստինա-իսրայելական բանակցությունների գործընթացի առաջշարժման համար»,- նշվում է նախագահի ողջույնի խոսքում:
Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՊԼ-ի միջեւ կառուցողական կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է երկրների ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին