Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է 

«Նաիրիտ»-ի գործով Շենգավիթի դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում և անհարկի ձգձգում դատական նիստերը (տեսանյութ)

Իրավունք

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործով դատական նիստը: Նշենք՝ նաիրիտցիները իրենց տարիների աշխատավարձերի մայր գումարը ստանալու համար՝ սոցիալական ծանր պայմաններից ելնելով, ստիպված են եղել ստորագրել գործարանի տնօրինության և ՀՀ կառավարության կողմից կազմված պայմանագիրը, որի 2-րդ կետի համաձայն՝ իրենք հրաժարվում են աշխատավարձի ուշացման տույժ-տուգանքներից:

Դրանից մեկ տարի անց, նաիրիտցիները որոշում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար և դատարան հայց են ներկայացնում՝ այդ պայմանագրի 2-րդ կետը չեղարկելու պահանջով:

Նախորդ դատական նիստի ժամանակ քննության էր առնվել երեք աշխատակցի հայցը, այս անգամ՝ 18-ի: Դատավոր Նաիրա Հովսեփյանը դատական նիստի մեկնարկի հենց առաջին րոպեներից՝ բավական կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում և դատական նիստը հետաձգելու նպատակ ուներ:

Նա հայցվոր կողմի ներկայացուցիչներին փաստաթղթերի վերաբերյալ հարցեր էր տալիս, որը, ըստ փաստաբան Տիգրան Սարգսյանի, գործի հանգամանքների հետ որևէ կապ չուներ: Օրինակ՝ դատավորը հակասություն էր տեսնում կնքված պայմանագրերի ամսաթվերի և պատասխանող կողմ հանդիսացող «Նաիրիտ 2»-ի կողմից տրամադրված տեղեկանքների միջև: Այդ տեղեկանքներում այլ ամսաթիվ է նշված եղել: Հայցվոր կողմի շահերի պաշտպանը դատարանին դժգոհություն հայտնեց, որ գործի էական հանգամանքների հետ կապ չունեցող հարց է դա և դատավորը փորձում է անհարկի ձգձգել դատական նիստը և ընկնում է տեխնիկական անկարևոր հարցերի հետևից: «Ձեզ մոտ կա պայմանագրերի բնօրինակը, ի՞նչ կարևոր է՝ տեղեկանքում ինչ ամսաթիվ է նշված»,- դատարանին դիմեց փաստաբանը: 

Փաստաբանն անգամ հայտարարեց, որ բացարկ կներկայացնեն դատավոր Նաիրա Հովսեփյանին, քանի որ վերջինս կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ժեստերով ու միմիկաներով փորձում է գործի ելքի վերաբերյալ նախատրամադրվածություն ցուցաբերել: Ինքը՝ դատավորը, իհարկե հերքեց փաստաբանի այդ պնդումները, ասելով՝ դատարանը կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերում, իսկ բացարկ հայտնելը հայցվորների իրավունքն է:

Դատավորը մի քանի անգամ ընդմիջում հայտարարեց: Առաջին 5 րոպեանոց ընդմիջման ժամանակ հայցվոր կողմի փաստաբանը ծանոթացավ հայցադիմումի՝ պատասխանող կողմի ուղարկած պատասխանին: Ըստ դրա՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն առաջարկում է հայցվորներին՝ պայմանագրի 2-րդ կետը չեղարկելու համար վերադարձնել աշխատավարձերի մայր գումարները: Այսինքն՝ կրկին խոսում են պայմանների լեզվով: Փաստաբան Սարգսյանը դա անհեթեթություն որակեց և շեշտեց՝ պատասխանող կողմն իր ուղարկած պատասխանով ավելի հիմնավորեց իրենց հայցը:

Դատական նիստին ներկա չէր հայցվորներից Գեղեցիկ Մուսայելյանը, ով գտնվում է արտերկրում: Դատավորը երկար ժամանակ հայցվորներին հարցնում էր՝ արդյոք վերջիններս ծանո՞թ են հայցադիմումին և պնդո՞ւմ են այն: Ներկա հայցվորները պատասխանեցին, որ՝ այո՛, ծանոթ են, կարդացել են հայցադիմումն ամբողջությամբ և պնդում են այն: Սակայն դատավորին դա չբավարարեց: Նա անպայման ուզում էր լսել նաև Գեղեցիկ Մուսայելյանի պատասխանը, չնայած փաստաբանն ու հայցվորներն այդքան պնդեցին՝ իրենց գործընկերը ևս տեղյակ է հայցադիմումին ու այն պնդում է:

Նիստը նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանը հետաքրքրվեց՝ արդյոք հայցվոր Մուսայելյանը որևէ գրավոր փաստաթուղթ այդ մասին ուղարկե՞լ է դատարան կամ փաստաբանին: Պարզվեց՝ ոչ: Նա միայն բանավոր է այդ մասին ասել: Դատարանը համարեց, որ դա բավարար չէ և հիմք է՝ դատական նիստը հետաձգելու համար, հաշի չառնելով դատարանում ներկա 10-ից ավել հայցվորներին և նրանց պնդումները: Փաստաբան Տիգրան Սարգսյանը սա համարեց ձևական պահանջ և դատական նիստերի անհարկի ձգձգում, քանի որ մեկ հայցվորի բացակայությունը չէր կարող հիմք հանդիսանալ դատական նիստը հետաձգելու համար: 

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 14-ին, ժամը 14:30-ին: Ի դեպ՝ տեղեկացանք, որ հայցվոր Գեղեցիկ Մուսայելյանը, կոպիտ ասած, ում պատճառով դատական նիստը հետաձգվեց, Հայաստան է վերադառնալու ապրիլի 15-ին:

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը
Ամենադիտված