Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ) Մենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. Փաշինյան ՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. Փաշինյան Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ հակամարտությունում․ ՌԴ-ի կոշտ արձագանքը և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին (տեսանյութ) Ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա չկառուցածի հաշիվ է. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը հրաժարվել է մեկնել ԵԱՏՄ գագաթնաժողովին Թաիլանդում չղջիկները վարակվել են կորոնավիրուսի նոր շտամով Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը 

Սա ցուցադրական պատիժ է, թե՝ տեսե՛ք, ոտքի չկանգնե՛ք, ձայն չբարձրացնե՛ք, բոլորիդ սա է սպասվում. Սարի թաղի գործով կալանավորվածի մայր

Հասարակություն

Սարի թաղի հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները արդեն մի քանի օր է շարունակում են նստացույց իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կալանավորվածների հարազատները նշեցին՝ իրենք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

Մեզ հետ զրույցում Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը նշեց, որ տղաները դուրս էին եկել փողոց սոցիալական հարցի համար. «Նրանք դուրս էին եկել, որպեսզի միացնեն ջուրը, գազը, լույսը, սակայն, բախում առաջացավ ոստիկանների և նրանց միջև, որի արդյունքում` սարիթաղցի 10 տղաները ձերբակալվեցին: Ոչ մի ծանր մարմնական վնասվածք չկա, ամբողջը հեքիաթներ են: Ճիշտ է, վիճաբանություն տեղի է ունեցել, բայց դա եղել է կենցաղային հողի վրա:

Դատական նիստերը ընթանում են անօրինական ձևով, ոչ մի տուժած չի ճանաչում մեր տղաներին, և նրանց դեմ հստակ ապացույց չկա, բայց նրանց դատում են: Մենք առայժմ նստացույց ենք իրականացնում, հույս ունենք՝ հաշվի կառնեն և որևէ բան կանեն տղաների օգտին: Նման անտարբերություն չէի սպասում, չեմ հասկանում՝ ինչ են ուզում մեր ժողովրդից: Սա ցուցադրական պատիժ է, թե՝ տեսե՛ք, ոտքի չկանգնե՛ք, ձայն չբարձրացնե՛ք, բոլորիդ սա է սպասվում»

Լալա Բեռնեցյանը մեզ փոխանցեց, որ իրենց են միացել Ազատության հրապարակում օրեր շարունակ ցույցեր իրականացնող ակտիվիստները և միասին պայքարելու ենք մինչև վերջ:

Նրա խոսքով՝ իրենց պահանջին դատախազությունից չեն արձագանքել. «Մեզ չեն մոտենում, որովհետև ասելու բան չունեն, իրենց լղոզված տեքստերը մեզ չեն բավարարում: Մենք հստակ պահանջ ունենք, թող բարի լինեն մեր պահանջին պատասխան տան»:

Նշենք, որ այսօր ֆեյսբուքյան իր էջում շուրջ 9 ամիս առաջ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործին անդրադարձել էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նույն պահանջով հացադուլ է հայտարարել Էդուարդ Զեյթունցյանը: Հացադուլ էր հայտարարել նաև` նույն գործով ձերբակալված Կարեն Վանոյանը, սակայն վերջինս մարտի 17-ին դադարեցրեց այն:

Հավելենք՝ այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, 10 սարիթաղցի կալանավորվել է։

Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնա՛ Մոսկվա. Եվրամիությունը Զելենսկուն կոչ է արել Պուտինի հետ հանդիպել ՌուսաստանումԱրևմուտքում կոշտ քննադատության են ենթարկել Կայա ԿալլասինԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ)Ոչնչացվել է 13,5 տոննա ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ (տեսանյութ)ԱՄՆ Սենատը հիշեցրել է Թրամփի՝ «պատերազմ չսկսելու» խոստումըՄենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. ՓաշինյանԼոս Անջելեսի ամենահարուստ մարդը մահից հետո ընտանիքին թողել է հսկայական պարտքերՏարադրամի փոխարժեքները մայիսի 11-ին Պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասինՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. ՓաշինյանՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելԲոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. ՓաշինյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահմանԵՄ-ն համառորեն չի ցանկանում ներդրումներ կատարել Ուկրաինայի խաղաղության գործընթացում. վերլուծաբան ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ հակամարտությունում․ ՌԴ-ի կոշտ արձագանքը և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին (տեսանյութ)Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ ՆեթանյահուԻնչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա չկառուցածի հաշիվ է. Փաշինյան (տեսանյութ) Միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման ՄուրադյանԹրամփին քաղաքական ճգնաժամ են կանխատեսել Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշման պատճառովՀամաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք. Փաշինյանը ՆԳ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումինՓաշինյանը հրաժարվել է մեկնել ԵԱՏՄ գագաթնաժողովինԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հետ սահմանին զինվորի մահվան մասինԹաիլանդում չղջիկները վարակվել են կորոնավիրուսի նոր շտամովՄԻՊ-ի մարզային այցը Գեղարքունիք․ ուշադրության կենտրոնում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներն ենՄերցը քննադատության է ենթարկվել Ռուսաստանին ուղղված սպառնալիքների համարՄենք տարիներ շարունակ ծուղակում ենք եղել՝ Փաշինյանն էլ.Հակոբյան (տեսանյութ)Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱՄՆ-Մեքսիկա սահմանին բեռնատար գնացքի վագոնում վեց դիակ է հայտնաբերվելՈւղիղ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելԵՄ երկրներից մեկը ցանկանում է վճարել ուկրաինացի փախստականներին՝ տուն վերադառնալու համարՎանաձոր-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պակիստանը մնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր միջնորդը Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները (տեսանյութ)Արևմուտքում հայտարարել են՝ Պուտինը «անզիջում» հայտարարություններ է անում Ուկրաինայի վերաբերյալՄահացել է բժիշկ Տիգրան ՎարդանյանըԻրանը չի բացառել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հնարավորությունըՖինլանդիայի նախագահը կոչ է արել Եվրամիությանը վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետՔՊ-ի մասով դիմումը քննվում է․ խախտվել է իրավաբանական անձից բնեղենով նվիրատվություն ստանալու արգելքը. ԻոաննիսյանԻրանի դեսպան. Մերձավոր Արևելքի ճգնաժամը ընդգծում է Հորմուզի աշխարհառազմավարական կարևորությունըԵվրահանձնաժողովը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել առաջին խոշոր ֆինանսական տրանշըՊուտինը վերջնագիր է ներկայացրել Երևանին՝ ԵՄ թե ԵԱՏՄ (տեսանյութ)Բացահայտվել է 296 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված Սերժի դատարանները փոխարինվեցին Նիկոլ Փաշինյանի դատարաններով, 21-րդ դարում կան կուսակցական դատարաններ, որոնք սպասարկում են ՔՊ-ին. Կարպիս Փաշոյան (տեսանյութ) Ինչու՞ հունիսի 7-ին պետք է փոխվի իշխանությունը, որովհետեւ չունենք արդար ու անկախ դատական համակարգ. Մարուքյան (տեսանյութ)Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԵրևանում կայանալիք COP17-ին աջակցելու նպատակով ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Ամենադիտված