Հայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարան Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են (տեսանյութ) Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարար Էլեկտրաէներգիայի նոր օրենք․ սպառողները մատակարար կընտրեն 

Առաջին նախագահի խոսքն անկեղծ էր և չէր հակասում տարիներ շարունակ դավանած իր սկզբունքներին. Արման Մելիքյան

Քաղաքական

«Պարոն Տեր-Պետրոսյանը խոսեց մեր երկրի ու ժողովրդի համար բացարձակ առաջնային կարևորություն ունեցող խնդրի մասին և այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այժմ ձգտում են ստանձնել ՀՀ կառավարման ղեկը, սակայն հստակ պատկերացում չունեն այն մասին, թե ինչպես են գործելու այս խնդիրը մեր արմատական շահերի ծիրում լուծելու համար, առանց վարանելու կարող եմ արկածախնդիր ու անպատասխանատու որակել», - խոսելով Առաջին նախագահի՝ Հանրային և Կենտրոն հեռուստաընկերությունների եթերով հարցազրույցների մասին այսպես արտահայտվեց դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» արտահայտությանը, Մելիքյանը նշեց, որ Առաջին նախագահի խոսքն անկեղծ էր և չէր հակասում տարիներ շարունակ դավանած իր սկզբունքներին. «Նա խոսեց բաց, փոքր-ինչ դառնացած և ակնհայտորեն հուզվում էր, ինչը նրան սովորաբար բնորոշ չէ: Սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու եմ գտնում, որ նա իր համոզմունքներն էր լսարանի դատին ներկայացնում և ոչ թե միտումնավոր կերպով ինչ-որ բարդ քաղաքական խաղ պարտադրում: Նա համարում է, որ տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին և դա է Հայաստանի փրկության և խաղաղության համար վճարելիք արդարացի գինը: Բայց նրա մոտեցումները միշտ են հայտնի եղել ու ամենևին էլ դրանք չեն խնդիրը: Խնդիրն այն է, որ ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններից և ոչ մեկն առանց «տարածք կարգավիճակի կամ խաղաղության դիմաց» բանաձևի կիրառման՝ խնդրի լուծման իրական ծրագիր չունի և չի էլ ուզում կամ փորձում ունենալ: Այս իմաստով իշխող «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իրոք կարող է վստահաբար ակնկալել ՀՀ առաջին նախագահի սկզբունքային ու հաստատակամ աջակցությունը»,- ասաց նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ համաձայն չէ վերջինիս մոտեցումներին, իսկ նրա կողմից բերվող փաստարկներն էլ ակնհայտորեն խոցելի է համարում:

«Պարոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում հաճախ է բերում Իսրայելի օրինակը և պատմում այն մասին, որ Քեմփ-Դևիդի համաձայնությունների արդյունքում Եգիպտոսին վերադարձվեց Սինայի թերակղզին: Չի ասվում, որ թերակղզին Եգիպտոսին հանձնելու շնորհիվ Իսրայելը ոչ թե հավերժ խաղաղության հիմքերը դրեց, այլ քանդեց արաբական պետությունների միասնությունը և այդ միջոցով էապես բարձրացրեց սեփական անվտանգության մակարդակն ու նաև նախապատրաստեց այդ անվտանգության երաշխիքների հետագա ամրապնդման արդեն երկրորդ փուլը՝ «Արաբական գարուն» կոչված գործողությունը կյանքի կոչելու միջոցով: Սինայի անապատ թերակղզին իսրայելական օկուպացիայի տակ պահելը մի կողմից չափից դուրս ծախսատար կլիներ, իսկ մյուս կողմից՝ նաև կմնար ռազմական սպառնալիք գոյավորող լուրջ գործոն: Դրա փոխարեն՝ Իսրայելը յուրացրեց Սիրիային պատկանող Գոլանի բարձրունքները և դրանք այսօր հռչակված են հրեական պետության տարածք:

Իսրայելը մի կողմից մշտապես բանակցություններ է վարել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ջանք չի խնայել իր հանդեպ խիստ թշնաբար վերաբերվող շրջակա արաբական միջավայրի վրա ներազդելու՝ այն պառակտելու, թուլացնելու և առկա ռազմական ներուժը ոչնչացնելու համար: Դրա շնորհիվ է, որ այսօր կործանված են Իրաքը, Լիբիան, ծնկի է իջել Եգիպտոսը, իսկ Սիրիան կանգնած է տրոհման եզրին: Ավելին՝ պաղեստինցիների խնդրի լուծման նոր տարբերակ է դրված շրջանառության մեջ, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի պետությունները կարող են ֆինանսավորել պաղեստինցիների վերաբնակեցումն այլ արաբական պետությունների տարածքում ու, այդպիսով, վերջնականապես փակել արաբա-իսրայելական սուր ու անհաղթահարելի թվացող հակասությունների թեման»,- մանրամասնեց Արման Մելիքյանը՝ նշելով, որ թեև ամենևին էլ Իսրայել չենք ու քաղաքական մտածողության կայացման մակարդակով շատ հետ ենք շատերից, այդուհանդերձ, արդյունավետ գործելու հնարավորությունները դեռ պահպանում ենք, միայն թե՝ անհրաժեշտ է հստակ տարբերակել քաղաքականություն վարելու համար պիտանի որակներն ու դրա նպատակների ընտրության սկզբունքները՝ պատմաբանասիրական կարգի վերլուծություններից:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում շեշտեց, որ Արցախի ժողովուրդը պետք է շնորհակալ լինի Ադրբեջանին այն ամենի համար, ինչ ունի՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն անվանելով հրաշք: Անդրադառնալով այդ հարցի առնչությամբ ՀՀ առաջին նախագահի կողմից արված «զգացմունքային, անգամ հուզական մեկնաբանություններին», մեր զրուցակցը նշեց՝ դրա համար նրան պախարակելու որևէ պատճառ չի տեսնում: Նա խոսքով՝ թեև պարոն Տեր-Պետրոսյանի տեսակետները չի կիսում, սակայն նրան համարում է սկզբունքային քաղաքական գործիչ, որի «հա»-ն հա է, «չէ»-ն էլ՝ չէ, մինչդեռ մեր քաղաքական դաշտը հեղեղված է անսկզբունք ու անգաղափար դոնդող պատեհապաշտներով, ում խոսքը սուտ է, իսկ գործն՝ ազգակործան:

Հարցին՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում արցախյան հակամարտւթյան կարգավորման համար պատասխանատու մարմին համարեց միջազգային կազմակերպություններին՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ-ին: Արդյո՞ք ճիշտ է Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը վստահել բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ին, Արման Մելիքյանը պատասխանեց.

«Մինսկի խումբը միջազգային միջնորդական առաքելություն իրականացնող մարմին է, որը հանդես է գալիս հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առաջարկներով: Այդ խմբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ կողմերն իրենք պետք է կարողանան քաղաքական կամք դրսևորել և հաշտեցման համար ընդհանուր եզրեր գտնել: Ես հասկանում եմ պարոն Տեր-Պետրոսյանի ձգտումը հարցն այնպես ներկայացնել, որ, իբր, պաշտոնական Երևանի կամ Ստեփանակերտի կամքից կախված չէ հանգուցալուծումը՝ այն աշխարհի հզորների որոշելիք բանն է, սակայն իր այդ տեսակետը չեմ կիսում և այդ անհամաձայնությանս համար հիմք են ծառայում նաև համանախագահների՝ այս թեմային նվիրված մեկնաբանությունները»:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքըՀայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլՌոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոցԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծԱռուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարանԲարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են (տեսանյութ) Օդերևութաբանը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ծայրահեղ շոգի վերադարձի մասինԾիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցումՎահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերըՆարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը վախենում էր Թրամփի պարտությունիցԴատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարարՖիդան. Թուրքիան կաջակցի Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններինԷլեկտրաէներգիայի նոր օրենք․ սպառողները մատակարար կընտրեն Դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասինՀազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակիցԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի ԾինփինՀեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջԱՄՆ-ը շտապ կոչով դիմել է ՌուսաստանինԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) Հորմուզի նեղուցում արկ է ընկել տանկերի վրաՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըԿանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերումՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Իրանը պնդում է, որ հարված է հասցրել Սիրիայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնինՈւրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆԹաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներԿոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստումՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է ISNA. ԱՄՆ-ը կրկին հարված է հասցրել Վեյսիանին ԻրանումՖուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըYnet․ Քնեսեթն ընդունել է օրենք, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում ընտրությունների նպատակովՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբանՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը 2020 թվականին ԱՄՆ հետախուզությունը պնդել էր, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ Թրամփի օգտինԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին
Ամենադիտված