Ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության երթը
Հասարակություն
Ազատության հրապարակում ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանրահավաքն ու խաղաղության երթը:
Ինչպես տեղից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, երթի ավարտից հետո Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն իր ամփոփիչ խոսքում դիմեց Ղարաբաղի հարցով եռանախագահության երկրներին, ասելով՝ Հայաստանում այլևս խաղաղության կողմնակիցներն ավելի ուժեղ են և կարող են ստիպել իշխանություններին՝ գնալ խաղաղության:
«Հայաստանում կա այդ քաղաքական ուժը և սկսում է խաղաղության շարժում: Մենք ստիպելու ենք Ադրբեջանին՝ գնալ և ստորագրել արժանապատիվ խաղաղության ծրագիրը»,- եզրափակեց իր խոսքը Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում