Նեյմարին «Բարսելոնա»-ից գնելը անհնար է. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժեզե Մոուրինյուն բացառել է Նեյմարի տրանսֆերային իրավունքը «Բարսելոնա»-ից գնելու տարբերակը:
«Ես միշտ փորձում եմ պրագմատիկ և օբյեկտիվ լինել: Նեյմարի ձեռքբերումը անհեթեթություն է: «Բարսելոնա»-ի պես ակումբը չի ցանկանա և չի կորցնի նրան:
Լիոնել Մեսսին դեռ երիտասարդ է, առջևում նա հիանալի կարիերայի տարիներ ունի, բայց նա գրեթե 30 տարեկան է: Նեյմարը կլինի «Բարսելոնա»-ի գլխավոր աստղը Լիոնելից հետո: Կարծում եմ` Նեյմարի հետ պայմանագիր կնքելը հավասար է սեյֆ ներխուժելուն` անհնար է»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է ESPN Brasil-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը