Գևորգ Ղազարյանը վիրատվել է. վերականգնման համար, նախնական տվյալներով, կպահանջվի առնվազն 6 ամիս
Սպորտ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Գևորգ Ղազարյանը պետք է բուժզննում անցներ Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: Այսօր առավոտյան ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Գևորգ Ղազարյանի հետ, ով ասաց հետևյալը.
«Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և հետևից: Նախնական տվյալներով, վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից, հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և հատկապես երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը