Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում 

Շիրխանյանին սպանելու նպատակ կամ ցուցում կա՞. փաստաբանն անհանգստացած է

Իրավունք

Զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակն անընդհատ վատանում է: «Մենք արդեն հոգնել ենք այդ մասին խոսելուց: Եթե այն ժամանակ մենք պայքարում էինք, որպեսզի պարոն Շիրխանյանի առողջական վիճակը ավելի չվատանա, ապա այսօր պայքարում ենք նրա կյանքը փրկելու համար»,- ահազանգում է Ալումյանը: 

Նրա խոսքով՝ Վ. Շիրխանյանը քրեակատարողական հիմնարկում բուժում չի ստանում, այդ իսկ պատճառով առողջական վիճակն ավելի է վատացել: «Նա բուժում չի ստանում: Նրան 4 դեղ էին նշանակել Էրեբունի ԲԿ-ից դուրս գրելու ժամանակ, որից 2-ն ընդհանրապես չէին տալիս, 3-րդ դեղը բարեկամներն ու ազգականներն են տարել, որը վերջացել էր, իսկ մյուս դեղը ինչ-որ ճնշման դեղ է եղել, որ ստացել է, բայց դրա կարիքն առանձնապես չի ունեցել»,-ասաց փաստաբանը: 

Ալումյանի փոխանցմամբ՝ Շիրխանյանը պետք է գտնվեր 4 տարբեր պրոֆիլների բժիշկների հսկողության տակ, սակայն այդ բժիշկներից ոչ մեկը չէր եկել նրան տեսակցության. «Սկսեցինք բողոքել, նոր՝ ձևական եկան հիվանդանոց»: 

Մեր հարցին՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, Ալումյանը դրական պատասխան տվեց: «Այո՛: Ես արդեն գալիս եմ այն եզրակացության, որ նպատակ կա այնպես անել, որ Վահան Շիրխանյանը հնարավորին չափ... չեմ ուզում բառեր կիրառել, ինչ-որ մեկին մեղադրել սպանության նախապատրաստման մեջ, բայց երբ մարդիկ տեսնում են, որ այս ամենի վերջը մահն է ու ոչինչ չեն ձեռնարկում, չեմ կարողանում հասկանալ՝ ուրիշ ինչ կերպ կարելի է որակել նրանց գործողությունները»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Հայկ Ալումյանը հատուկ շեշտեց՝ Վահան Շիրխանյանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեղափոխել են ՔԿՀ-ի ամենավատ ու խոնավ խուցը: «Ճիշտ է, մնացած խցերն էլ մի բան չեն, բայց ընտրել են ամենավատ ու խոնավ խուցը: Ինչո՞ւ են արել նման բան: Այնտեղ առողջ մարդը մի քանի օրում հիվանդություններ կստանա: Ինչո՞ւ են տարել այդ խուցը, եթե նրանց նպատակը Շիրխանյանին սպանելը չէ կամ եթե իրենք այդպիսի ցուցում չունեն: Ինչո՞ւ են այդ մարդուն այդքան ծանր վիճակում տեղափոխել կոնկրետ այդ խուցը»,-բավական վրդովված ներկայացրեց փաստաբանը: Նրա բարձրացրած այս հարցերին ՔԿՀ-ից կամ այլ համապատասխան կառույցից որևէ պատասխան չեն տվել: 

«Ես բողոքներ եմ գրել, չեն պատասխանում: Եթե իրենց նպատակը սպանելը չէ, ինչո՞ւ են նման բաներ անում: Ես ուզում եմ այդ հարցի տրամաբանական պատասխանը ստանալ, ոչ թե կիսատ-պռատ, ոչինչ չասող պատասխաններ»,- հարցադրում արեց Ալումյանը: 

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, պաշտպանը պատասխանեց, որ բողոքներ են ուղարկում տարբեր տեղեր, ներկայացնում իրավիճակը: «Ի՞նչ անենք: Ինքնահրկիզմա՞ն դիմեմ, հացադո՞ւլ հայտարարեմ, չեմ հասկանում: Մենք բողոքներ ենք գրում, հիմնավորված միջնորդություններ ենք ներկայացնում, փաստաթղթեր ենք պահանջում, որոնք մեզ չեն տրամադրվում: Եվրոպական դատարան, գիտեք՝ արդեն դիմել են փաստաբանները: Այստեղից էլ ես իրենց անընդհատ տեղեկատվություն եմ տալիս, թե ինչ վիճակ է»,- եզրափակեց իր խոսքը Շիրխանյանի փաստաբանը: 

Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ: 

Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» դեպքը, կարծես թե կրկնվում է, քանի որ վերջինս նույնպես գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին: Իրավապահ համակարգի, միգուցե, դիտավորյալ անուշադրության հետևանքը եղավ այն, որ «Հաց բերողը» հիվանդանոցում, ուշացած վիրահատությունից հետո՝ մահացավ:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Ամենադիտված