Հայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարան Բարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են (տեսանյութ) Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարար Էլեկտրաէներգիայի նոր օրենք․ սպառողները մատակարար կընտրեն 

«Խորհրդարանի փափուկ աթոռներն ա՛յ սենց չոր աթոռներով է պետք փոխել, որ այնտեղ նստածները ժողովրդի ղադրն իմանան». Արշակ Արշակյան

Քաղաքական

Times.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Արշակյանը:

-Պարոն Արշակյան, ինչո՞ւ որոշեցիք դնել Ձեր թեկնածությունը:

-Ես ընտրապայքարի մեջ եմ մտել մի նպատակով' այս ծանր պահին իմ երկրի, իմ ժողովրդի կողքին լինելու համար: Ով ինչպես ուզում է, կարող է հասկանալ, բայց իրականությունը դա է: Այնպես չէ, թե մինչև հիմա ես ժողովրդիս համար չէի անում, անում էի' ինչ ուժերիս սահմաններում էր, բայց շոշափելի արդյունք ունենալու համար պետք է լինես օրենսդիր մարմնում: Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվում, մարդիկ կորցրել են հավատը բոլորի ու ամեն ինչի հանդեպ, չեն հավատում, որ այս երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել: Բայց այդպես չի կարելի ապրել: Նախ և առաջ, ժողովրդի անտարբերությունը սեփական երկրի, սեփական ապագայի հարցում, պետք է վերացվի:

Մեր թիմը' «Ծառուկյան» դաշինքը, ուզում է փոխել իշխանությունը, իր վրա վերցնել հետագա զարգացումների պատասխանատվությունը, որպեսզի վերականգնվի ժողովրդի հավատը:

-Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը խորհրդարան անցնելու դեպքում:

-Խորհրդարանի փափուկ աթոռներն ա՛յ սենց չոր աթոռներով փոխելը, որ այնտեղ նստածները ժողովրդի ղադրն իմանան:

-Ըստ Ձեզ, հանրային կյանքի ո՞ր ոլորտներն առաջնահերթ բարեփոխումների կարիք ունեն:

-Հանրային կյանքի ոչ մի ոլորտ նախանձելի վիճակում չէ, բոլորն էլ ունեն առողջացման խնդիր, բայց, առաջին հերթին, պետք է լուծվեն սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտներում առկա խնդիրները: Յուրաքանչյուրի համար մենք ունենք հստակ մշակված ծրագիր, որոնց արդյունավետությունը հասարակությունը կարճ ժամանակահատվածում կզգա:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել արտագաղթի ծավալները կրճատելու համար:

- Ժողովրդագրական պատկերը պետք է արտացոլի իրական վիճակը: Վիճակագրական տվյալները կեղծողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ տվյալներից կախված է մեր անվտանգությունը:

Նախ, մի քիչ շեղվելով հարցից, մի բան եմ ուզում ասել. մենք պետք է մտածենք' ինչ կարելի է անել, որպեսզի ծնելիության ցուցանիշը բարձրանա: Պետք է հաշվարկել բյուջետային ծախսերն ու հնարավորությունները և ճիշտ ուղղորդել դրանք: Ծնելիությունը խթանելու համար կարելի է, ու ոչ միայն կարելի, այլև' լիովին հնարավոր, առաջին երեխայի դեպքում, օրինակ' 2500 ԱՄՆ դոլար միանվագ գումար հատկացնել, և ամեն հաջորդի դեպքում այդ գումարը մեծացնել: Մենք հաշվարկել ենք, որ բնական աճ ունենալու համար տարեկան 60-67 հազար երեխա պետք է ծնվի:

Հիմա վերադառնանք բուն հարցին: Որպեսզի մարդիկ չարտագաղթեն, առաջին հերթին, պետք է ունենան աշխատատեղ: Արտագաղթը վտանգավոր է, երբ խոսքը հատկապես սահմանամերձ գյուղերի բնակչությանն է վերաբերում: Գյուղացին աշխատում է, արտադրում, բայց չի կարողանում իրացնել, իրացնելու դեպքում էլ' բավականին ցածր գնով: Մոնոպոլիստները գյուղացուց շատ ցածր գնով գնում եմ, հետո կրկնակի գնով վաճառում, իսկ գյուղացին էլ հիասթափվում է, թողնում ու հեռանում երկրից:

Նախկինում, օրինակ, «հայկոպ»-եր կային, որոնք պարտավոր էին գյուղացու արտադրանքը նորմալ, բարձր գնով ընդունել: Իրացման խնդիր գյուղացին չուներ: Հիմա էլ կարելի է նմանատիպ համակարգ ստեղծել, որի դեպքում հողամասը կդառնա գյուղացու աշխատատեղը, իսկ ինքը' գյուղացին, այդտեղի աշխատողը: Այդ դեպքում կշահի թե´ գյուղացին, թե´ պետությունը, և ինչքան էլ փորձես նրան պոկել իր հողից, չի ստացվի:
Նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում նվազագույնը 100-150 հազար մարդ հետ կգա՞: Կգա, իհարկե, ու տեր կկանգնի իր օջախին, իր ընտանիքին ու իր հողին:

-Մարզերի զարգացման համար ի՞նչ ծրագրեր են հնարավոր:

-Նախ պետք է մարզպետեր նշանակվեն մարզը սիրող մարդիկ, ովքեր քաջատեղյակ են տվյալ մարզի զարգացման հնարավորություններին, պոտենցիալին: Այս պոտենցիալը կարող է լինել հողը, ընդերքը, տուրիզմը և այլն:

 

-Դուք մասնակցել եք և´ Արցախյան շարժմանը, և´ Քառօրյա պատերազմին: Ինչպե՞ս եք վերաբերում հող հանձնելու մասին խոսակցություններին:

-Ես մարդկանց հետևից խոսելու սովորություն չունեմ: Ով խոսում է հողերը տալու մասին, ուրեմն շատ թույլ մարդ է: Նա, ով մոտս կխոսի այդ թեմայով, պատասխանն ուղիղ ճակատին կասեմ: Մի բան պետք է հիշել. դրանք ոչ թե հողեր են, այլ' Հայոց երկրի անվտանգության երաշխիքը:

Ես պատրաստ եմ ամեն ինչ տալ մեր ազատագրված տարածքների համար: Անգամ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք, քանի որ ամեն մի թիզի համար թափվել է մեր եղբայրների, հայրերի ու զավակների արյունը: Նորից եմ կրկնում. Միշտ պետք է հիշել, որ այդ հողերը մեր անվտանգությունն են ապահովում:

-Ձեր ուղերձը' ՀՀ քաղաքացիներին:

-Եկեք գոնե մեկ անգամ հույսներս դնենք ինքներս մեզ վրա, ուժ ունենանք մեր միջից հանելու վախը և գնանք ընտրության: Մարդ պետք է օգտագործի իր ընտրության հնարավորությունը: Թեկուզ սխալ, բայց ընտրեք, մտածեք, ինքներդ որոշեք ու հասկացեք' ինչ եք ուզում:

Հավատացեք, անտարբերությունից նախընտրելի է սխալ ընտրությունը: Չեմ ասում' ընտրեք ինձ, ում ուզում եք, հավատում ու վստահում եք, նրան ընտրեք, բայց անտարբեր մի եղեք, երբ խոսքը մեր բոլորիս ապագային է վերաբերում:
Լավ, ընդունենք բոլորս վատն ենք, եկեք մեր միջից ընտրեք համեմատաբար լավին, վաղը հեշտ կլինի նրան փոխելը: Եղեք վճռական, որպեսզի վաղն էլ կարողանաք վերահսկել իշխանություններին: Տեր կանգնեք ձեր քվեին, որպեսզի նվազագույնի հասցվի կեղծարարությունների հնարավորությունը:

 

Զրուցեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքըՀայկական ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ մտնում է գործնական փուլՌոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոցԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծԱռուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարանԲարձր գոռանք, տենանք քննիչը կիջնի՞. «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները՝ քննչականի բակում են (տեսանյութ) Օդերևութաբանը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ծայրահեղ շոգի վերադարձի մասինԾիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցումՎահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերըՆարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը վախենում էր Թրամփի պարտությունիցԴատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը․ ՆԳ նախարարՖիդան. Թուրքիան կաջակցի Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններինԷլեկտրաէներգիայի նոր օրենք․ սպառողները մատակարար կընտրեն Դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանը հայտնել է Հորդանանի ռազմաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռների ոչնչացման մասինՀազար ու մի ցավ ունենք, խնդրում ենք Փաշինյանին՝ շուտ բացեն, աշխատենք. ակցիայի մասնակից«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան Մի հպարտանալու բան ունեինք՝ Քրիստոսի արձանը, իսկ էսօր կանգնած է կառուցումը. ակցիայի մասնակիցԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի ԾինփինՀեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է (տեսանյութ) «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով բացել գործարանը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է շուրջ 18 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու մեջԱՄՆ-ը շտապ կոչով դիմել է ՌուսաստանինԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (Լուսանկարներ) Հորմուզի նեղուցում արկ է ընկել տանկերի վրաՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըԿանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերումՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում Ութ տարի է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի (տեսանյութ) Իրանը պնդում է, որ հարված է հասցրել Սիրիայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնինՈւրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ. Սիմոն Աբգարյան (Լուսանկարներ) Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆԹաքեր Կարլսոն. ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներԿոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստումՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է ISNA. ԱՄՆ-ը կրկին հարված է հասցրել Վեյսիանին ԻրանումՖուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ Քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըYnet․ Քնեսեթն ընդունել է օրենք, որը նախատեսում է խորհրդարանի լուծարում ընտրությունների նպատակովՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Ինչո՞ւ է Ալիևն այդպիսի «ֆորսաժ» անում դեպի Թրամփը. Քաղաքական վերլուծաբանՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը 2020 թվականին ԱՄՆ հետախուզությունը պնդել էր, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ Թրամփի օգտինԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին
Ամենադիտված