«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել Դե Խեայից
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել Դավիդ Դե Խեայի ծառայություններից:
Ինչպես տեղեկացնում է Independent-ը, անգլիական ակումբը ներկայում բանակցում է «Ինտեր»-ի և «Միլան»-ի հետ՝ դարպասապահներ Սամիր Հանդանովիչի և Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերների ձեռքբերման մասին: Այս երկու դարպասապահներից մեկը մանչեսթերյան թիմում պետք է փոխարինի Դե Խեային:
Ավելի վաղ՝ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դե խեային ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ը:
Դե խեան այս մրցաշրջանում մասնակցել է 37 խաղի և բաց թողել 34 գոլ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը