Մեսսին նամակով դիմել է ՖԻՖԱ-ին
Սպորտ
4 խաղով որակազրկված Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նամակով դիմել է ՖԻՖԱ-ին և բացատրել իր արարքը:
«Ես կտրականապես հերքում եմ այն, որ վիրավորել եմ մրցավարի օգնականին, ով ազգությամբ բրազիլիացի է և հիանալի հասկանում էր իմ խոսքերը: Իմ խոսքերը որևէ կերպ նրա համար վիրավորական չէին: Դրանք նրան չէին ուղղված, այլ օդում էին ասված: Իհա՛րկե, խնդրում եմ՝ ներել ինձ այդ խոսքերի համար»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը մրցավարին վիրավորելու համար Լիոնել Մեսսին որակազրկվել է 4 խաղով և տուգանվել 9350 եվրոյով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը