ՀԾԿ հանձնաժողովի անդամներին կընտրի խորհրդարանը
Քաղաքական
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծին:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մինչ այս հանձնաժողովի անդամներին նշանակում էր ՀՀ Նախագահը, իսկ ըստ ՀՀ նոր Սահմանադրության' այդ լիազորություններն անցնում են խորհրդարանին:
Միաժամանակ, հանձնաժողովին վճարվող թույլտվությունների տուրքերից (էլեկտրակայանների շինարարության, էլեկտրականության արտադրման և այլն) ՀԾԿՀ-ն մեկ տոկոս կտրամադրի սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում