Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր 

Ի գիտություն նախարար Կարայանի...

Վերլուծական

Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը տարեցտարի ոչ թե ավելանում է, այլ՝ նվազում: Ու չնայած Հայաստանը նեդրումների համար գրավիչ երկիր դարձնելու հույսով կառավարությունները տարբեր ժամանակաշրջաններում իբր փորձում են զանազան ծրագրեր իրականացնել, փորձում են նոր գաղափարներ կյանքի կոչել, ինչպես, ասենք, ազատ տնտեսական գոտիների հիմնումն է, փաստը մնում է փաստ, սակայն, որ ժամանակն ամենևին էլ հօգուտ Հայաստանի չէ, որ աշխատում է:

Հատկապես վերջին շրջանում՝ մեր երկիր մուտք գործող կապիտալի գերակշռող հատվածը, եթե, իհարկե, ինչ-որ տեղաշարժ այս ուղղությամբ նկատվում էլ է, ԵՏՄ անդամ երկրներից է հոսում այստեղ: Ասել կուզի՝ ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ Հայաստանում ընթանում է մի պրոցես, որը կարելի է բնութագրել «եվրասիականացում» տերմինով, ինչը, բնականաբար, չի կարող համարվել բավարար: Ճիշտ է՝ մի կողմից լավ է, որ Հայաստանը գոնե ԵՏՄ անդամ երկրների համար ինչ-որ հետաքրություն ներկայացնում է, բայց համաձայնե՛ք՝ Հայստանի տնտեսության իրական վերականգնման համար միայն ԵՏՄ երկրների կապիտալի մասնակի ներհոսքը չի կարող բավարար համարվել. նախ՝ որովհետև այդ ներհոսքի ծավալները դեռևս բավարար չեն, երկրորդ՝ մենք չենք կարող կղզիանալ համաշխարհային տնտեսությունից ու սահմանափակվել ԵՏՄ սահմաններով. գլոբալ իմաստով՝ դա լրջագույն ռազմավարական սխալ կլիներ:

Հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված արտասահմանյան երկրների գործարարների պասիվությունը մեր երկրի պարագայում, ինչո՞ւ դրսի գործարարները չեն շտապում իրենց մասնակցությունը բերել Հայաստանի տնտեսության զարգացման գործում, չէ՞ որ ժամանակակից աշխարհում կապիտալ ներդրումները դարձել են նաև յուրատեսակ գործիք՝ սեփական ազդեցությունը մեծացնելու, ընդլայնելու համար, հետևաբար՝ մի փոքր տարակուսելի է այն, թե ինչպես են նույն Արևմուտքի գործարարները պասիվություն ցուցաբերում մեր երկրին առնչվող հարցերում:

Ակնհայտ է, որ պատճառը պետք է փնտրել նախևառաջ մեր մեջ. արևմտյան դեսպանները բազմիցս են իրենց ելույթներում, հարցազրույցներում ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ Հայաստան Արևմուտքից ներդրումներ ներգրավելու, բազմիցս են կոչեր հնչել՝ ապահովել ազատ մրցակցային պայմաններ, երաշխիքներ տալ և այլն: Ակնհայտ է՝ քանի դեռ Հայաստանի բիզնես միջավայրը հիմնված է արտոնությունների վրա, ոչ մի տեղաշարժ այս ուղղությամբ ակնկալել չենք կարող. դեսպանների՝ բազմիցս հնչած կոչերը հենց այս վիճակի փոփոխությանն են վերաբերում. մարդիկ հստակ հայտարարում են՝ բարեփոխե՛ք տնտեսությունը, խաղի նորմալ կանոններ հաստատեք, մենք էլ գանք ու ներդրումներ կատարենք:

Անկասկած է՝քանի դեռ Հայաստանում բարեփոխումները միայն խոսակցությունների մակարդակով են ընթանում, քանի դեռ խոստումները ռեալ կյանքում իրականություն չեն դարձել, Հայաստանը շարունակելու է հանդես գալ ներդրումներ մուրացողի դերում. վստահելիության մի մեծ գերխնդիր ունի Հայաստանը, որն այդպես էլ չի լուծվում:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Ամենադիտված