Ազատության հրապարակում Արմեն Ռուստամյանը տվեց Լևոն-Տեր Պետրոսյանի պատասխանը
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի ամփոփիչ նախընտրական հանրահավաքն է: Հանրահավաքին ելույթ ունեցան Արմեն Ռուստամյանը և Հրանտ Մարգարյանը:
Ինչպես տեղից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա հայտարարեց՝ ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու.
«Տարիներ ի վեր ՀՅԴ-ն համառ և անզիջում պայքար է մղել, որպեսզի պատմական շրջադարձ կատարելու հնարավորություն ընձեռվի ժողովրդին, որպեսզի վերացվեն մեր առաջընթացը խափանող խոչընդոտներն ու արգելքները, ստեղծվեն միջոցներ՝ երկրի զարգացումը խթանելու համար»:
Արմեն Ռուսաստամյանն անդրադարձավ այն ուժերին, ովքեր հայտարարում են՝ հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու մասին. «Նման հայտարարություններ անողները արհամարհում են ժողովրդին։
Մենք պետք է զարգանանք առանց զիջելու մեր ազգային, ռազմավարական շահերը։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու ապագա չունենք, ոչ միայն արհամարհում ենք մեր ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը, բացառում են դրանց լուծումը»:
Նշենք՝ մեզ հետ զրույցում սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին նշել էր. «Երբ ուշադիր լսում ես նրան, պարզ է դառնում, որ նրա խոսքերը երբեք էլ իրար չեն համապատասխանել, հակասություններ կան: Ես չեմ հասկանում նաև առաջին նախագահի՝ սլաքները դաշնակցության կողմն ուղղելու միտումը, չէ՞ որ, երբ սկզբից եկավ, եկավ եռագույնը ծածանելով և դաշնակցական երգեր երգելով, սակայն բոլորս էլ տեսանք՝ վերջում ինչ արեց»:
Երգիչն Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ տվեց իր լուծման բանաձևը՝ նշելով. «Արցախը Հայաստանի անփոփոխ հողատարածքն է, և ով մտածում է, որ Արցախից մի թիզ պետք է տանք, ավելի լավ է՝ իր ձեռքով իր մահկանացուն կնքի»:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ