47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին Սեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող 10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է 

«Փաստ». «Հոկտեմբերի 27–ի գործը, ինչ կա–չկա' բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է». Գագիկ Ջհանգիրյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստի» հարցերին պատասխանում է «ՀԱԿ» համամասնական թեկնածու, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը

– Պարոն Ջհանգիրյան, Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ ինքը ԼՂ լուծման հարցում Սերժ Սարգսյանի կողքին է, բայց Սերժ Սարգսյանն այսօր այդ լուծման մասին չի խոսում ու հնարավոր է ընտրություններից հետո կրկին մանևրի: Չե՞ք կարծում, որ արդյունքում սա կդիտվի ռևերանս իշխանությանը:
– Ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը մեկ անգամ ևս բարձրաձայնեց այն բոլոր քննադատական մոտեցումները, որ ՀԱԿ–ը 2007–ից սկսած իշխանությունների հասցեին արտահայտել է՝ կոռուպցիա, երկրի ունեցվածքի թալան, անարդարություններ, ընտրակեղծիքներ և այլն, բայց լինելով պետական մարդ, հազվագյուտ քաղաքական տրամաբանության ու մտածողության կրող, հասկանում է, որ Հայաստանի առաջ կանգնած գլխավոր մարտահրավերը այսօր Արցախի խնդրի կարգավորման հարցն է: Այդ պատճառով էլ միմիայն այդ հարցում Լևոն Տեր–Պետրոսյանը բարձրաձայնեց, որ սատարելու է խաղաղ կարգավորման գործընթացին՝ անկախ, թե ով է իշխանություն: Այսինքն՝ էստեղ Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ–ին սատարելու խնդիր չէ, որ դրված է:

– Չե՞ք կարծում, որ շտապեց Տեր–Պետրոսյանը:
– Չէ, չեմ կարծում: Ես կարծում եմ՝ ՀՀ–ն ուշացել է 20 տարի առնվազն, որովհետև եթե մենք նայենք Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցությանը 1997–98 թթ.–ին ու այսօր, կտեսնենք, որ մենք այդ հարաբերակցության մեջ կորցրել ենք:

– Չի բացառվում, որ ընտրություններից հետո իշխանությունը կրկին փորձի մանևրել, ինչպես 20 տարի է արել, իսկ արդյունքում ՀԱԿ–ը կկորցնի արմատական ընդդիմության նախկին կերպարը:
– Չեմ կարծում: Լևոն Տեր–Պետրոսյանը տարածաշրջանում ընթացող քաղաքական պրոցեսների համատեքստում համոզված է, որ այս կարգավորումը ոչ թե հնարավոր է հետաձգել, այլ կարգավորման պրոցեսն արագացնում են այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողները՝ կապված Մերձավոր Արևելքի իրավիճակի հետ: Իսկ Տեր–Պետրոսյանը միշտ քաղաքական կատեգորիաներով է մտածում և ժողովրդի հետ միշտ ազնիվ ու բաց է խոսում: Նույնիսկ մեր ներսում բազմաթիվ կարծիքներ կային, որ խաղաղության թեզը կարող է մեզ ընտրություններում վնասել, բայց տեսնում եք, որ էդ թեզն աշխատում է: Որովհետև ինչքան էլ ժողովրդի «միտքը լվացած» լինեն, ժողովուրդը բանական էակ է և չի կարող պատերազմի կողմնակից լինել այն պարագայում, երբ ինքը 20 տարի առաջ ռազմական խնդիրը լուծել է:

– Պարոն Ջհանգիրյան, այդ դեպքում չե՞ք կարծում, որ 2008–ին էլ պետք չէր այդքան ռադիկալ լինել, այդպես կոշտ քննադատել, սրել իրավիճակը, իշխանությունը միգուցե չէր գնա «Մարտի 1–ի» զոհերի ճանապարհով:
– Ուզում եք ասել՝ ընդդիմությունը, որ պայքարում էր ընտրակեղծիքների դեմ, չպիտի՞ բողոքեր, որովհետև գիտեր, որ իշխանությունը խաղաղ ցուցարարների՞ է սպանելու:

– Բայց հիմա ի՞նչ է փոխվել:
– Հիմա արցախյան խնդրի կարգավորումը շատ արագ ռելսերի վրա է դրված: Հիմա աշխարհաքաղաքական խաղացողները փորձում են արագ լուծել ղարաբաղյան խնդիրը: Դրա համար, մնացած հարցերը չմոռանալով, առաջ է մղվել խաղաղ կարգավորման գործընթացի աջակցության խնդիրը: Ինչ է՝ մենք հրաժարվե՞լ ենք «Մարտի 1–ի» սպանությունները բացահայտելու, մարդասպաններին պատժելու պահանջից:

– Անդրադառնանք Ձեր գործունեությանը: Դուք ՀՀ զինդատախազ եք եղել, և զինվորական գործեր կան, որոնցով մինչ այսօր բողոքներ կան, մարդիկ բանտերից բողոքում են: Զզջո՞ւմ եք Ձեր սխալների համար:
– Բացարձակ, բացարձակ: Չկա էդպիսի գործ, ոնց որ Դուք եք ասում, որ բանտերից բողոքում են, որով մեղադրանքը ես եմ հաստատել, կան իմ օրոք են նրանք դատապարտվել:

– Օրինակներից է Մատաղիսի հայտնի գործը, որը կապված է Ձեր գործունեության հետ:
– Մատաղիսի դեպքով որևէ խնդիր չկա: Ես էսօր էլ պահանջատեր եմ: Անցել է 3 տարի, երբ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության, սպանությունը ֆորմալ չբացահայտված է, բա ո՞ւր են էդ իրական մարդասպանները: Բա ինչի նախաքննական մարմինը, դատախազությունը իրական մարդասպաններին չի պատժում: Թող բերեն իրական մարդասպաններին պատժեն, ինձ էլ հետը: Ես մեծ սիրով էդ պատիժը կկրեմ, եթե մարդասպաններն ուրիշ մարդիկ են:

– Պարոն Ջհանգիրյան, ասել է թե' պնդում եք, որ լինելով զինդատախազ, իշխանության պատվեր չե՞ք կատարել և ոչ մի բանի համար չե՞ք զղջում, չնայած հենց Ձեր վարած «Հոկտեմբերի 27–ի» գործը չբացահայտվեց:
– Բայց Ձեզ ով ասաց՝ չբացահայտվեց: «Հոկտեմբերի 27–ի» գործը, ինչ կա–չկա' բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է, թե՛ հիմնական, որը գնացել է դատարան, թե՛ անջատված մասի գործի նյութերում է: Ես 27–ով ասել եմ այնքան, ինչքան ասել եմ: Ավելին ես էս պահին չեմ կարող ավելացնել:

– Բայց ասվում է, որ իրական մեղավորները պատժված չեն:
– Ես ասացի Ձեզ. ամեն ինչ քրեական գործի մեջ է: Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որևէ բան չի պահել:

– Պարոն Ջհանգիրյան, իսկ խորհրդարանում Ձեր ներկա գործունեությունից գո՞հ եք, և ի՞նչ ուղերձով եք գնում խորհրդարան այսօր:
– Ես, ճիշտն ասած, չեմ վառվում պատգամավոր դառնալու ցանկությամբ, և դա իմ կյանքի նպատակը երբեք չի եղել: Չեմ կարող գոհ լինել իմ խորհրդարանական գործունեությունից, որովհետև մենք բազմաթիվ ծրագեր ունեինք, որոնց ճնշող մեծամասնությունը չկարողացանք իրականացնել, քանի որ փոքրաթիվ էինք: Բայց կարծում եմ, որ որպես իրավագետ, իմ ուժերի ներածին չափ փորձել եմ օգտակար լինել ԱԺ–ի օրենսդրական, վերահսկողական գործունեությանը: Իսկ մեր նոր անելիքը նշված է նախընտրական ծրագրերում»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան
Ամենադիտված