Վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ) ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ) Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ) Մենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. Փաշինյան ՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. Փաշինյան Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ հակամարտությունում․ ՌԴ-ի կոշտ արձագանքը և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին (տեսանյութ) Ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա չկառուցածի հաշիվ է. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը հրաժարվել է մեկնել ԵԱՏՄ գագաթնաժողովին Թաիլանդում չղջիկները վարակվել են կորոնավիրուսի նոր շտամով 

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը դրական է գնահատում ՀՀ-ում ընտրությունների անցկացման նոր կարգը

Քաղաքական

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության ներկայացուցիչների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Մարտի 31-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: «Առաքելությունը մարտի 14-ից աշխատում է Հայաստանում' ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և ընթացքը դիտարկելու նպատակով: Մեր առաջադրանքը շատ կարևոր է: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրավերով: Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքել են ԱՊՀ անդամ 8 երկիր' Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Դրանից բացի առաքելության կազմում են նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները, ներկայացուցիչներ կան Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարաններից, ԱՊՀ գործադիր կոմիտեից»,- նշեց Լեբեդևը:

Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու համար ԱՊՀ երկրներից գրանցվել են 172 դիտորդ: Նրանց թվում ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանականներ են, այդ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներ, Համագործակցության գործադիր կոմիտեի փորձագետներ և աշխատակիցներ: «Մեր առաքելության կազմում ընդգրկված անձինք հասարակական ոլորտում և պետական համակարգում աշխատանքի ահռելի փորձ ունեցող մարդիկ են, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ընտրությունների կգնահատվեն անաչառ և օբյեկտիվ»,- նշեց Լեբեդևը:

Նա հավելեց, որ դիտորդական առաքելությունն իր գործառույթներն իրականացնում է Հայաստանի օրենսդրության շրջանակում' առաջնորդվելով երկրի ներքին կյանքին չմիջամտելու և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները պահպանելու գաղափարով: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք այստեղ չենք երկրի ներքին կյանքին միջամտելու կամ դիտավորյալ բացասական երևույթներ գտնելու ու հրապարակելու համար: Մեզ համար առաջնահերթ է ընտրությունների ընթացքին օբյեկտիվ գնահատական տալը»,- ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև այն կուսակցությունների և դաշինքների ղեկավարության հետ, ովքեր խորհրդարանում հայտնվելու հնարավորություններ ունեն: «Մենք դիմել ենք Ոստիկանություն և Գլխավոր դատախազություն, որպեսզի քաղաքացիների դժգոհությունների և բողոքների մասին իրազեկեն մեզ: Այս պահի դրությ ամբ մեզ հայտնել են, որ այդպիսիք չկան»,- ընդգծեց Սերգեյ Լեբեդևը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին' շեշտելով, որ դրանում շատ լուրջ փոփոխություններ են կատարվել, որոնք մասնագետների գնահատականներով կարող են երաշխավորել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: «Հատկապես հետաքրքիր է ընտրողների գրանցման և քվեարկության նոր կարգը, որն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որ այդպիսի համակարգով է անցկացնելու ընտրությունները: Մենք զրուցել ենք մասնագետների հետ, և նրանք վստահեցրել են, որ այդ տեխնիկական սարքավորումները բացառելու են ընտրակեղծիքները»,- նշեց Լեբեդևը:

Նրա խոսքով' ընտրությունների թափանցիկության երաշխիք է նաև այն հանգամանքը, որ քվեարկությունից հետո հրապարակվելու են ստորագրված ցուցակները, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը: Նա նշեց, որ լսել է քննարկումներ այն մասին, որ ընտրական ցուցակների հրապարակումը խախտում է մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, սակայն հավելեց, որ դա կարելի է ընդունելի համարել, եթե ժողովուրդը դեմ չէ: Լեբեդևն ընդգծեց, որ կարելի է գնալ այդ քայլին, եթե դրա արդյունքում ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների գնահատականը կներկայացնի ապրիլի 3-ին կայանալիք մամուլի ասուլիսում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըԳուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումներիՎրաստանը Զելենսկու՝ հարաբերությունները վերականգնելու ցանկության մեջ եսասիրական դրդապատճառներ է տեսնումՄԻՊ ներկայացուցիչը Ստրասբուրգում մասնակցել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովին Իսրայելը չի դադարեցնի «Հեզբոլլահի» դեմ պայքարը Իրանի հետ խաղաղության համաձայնագրի համար. ՆեթանյահուՎայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ)Ուկրաինայում պատրաստվում են վերացնել զինկոմիսարիատների համակարգըԵս միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը ոստիկանից 25 տոկոս ավել լինի․ Քոչարյան (տեսանյութ)Քաղ. գործիչների՝ ԵՄ անդամակցության հարցով հայտարարությունները տարբերվում են առկա իրողությունից (տեսանյութ)Հայտնի հեռուստահաղորդավարը սկանդալային խնջույքով նշել է իր 50-ամյակըԹուրքիայի տնտեսությունը զգալի ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառովԱՄՆ-ն իր զորքերը դուրս չի բերի Եվրոպայից իր ազդեցությունը ընդլայնելու համար․ Ստուբ ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը ՔննարկվեԼ են ՀՀ և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԵՄ ևս մեկ երկիր փորձում է Գերմանիայից ամերիկյան զորքեր ստանալՄետրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-ՊատրիարքԳնա՛ Մոսկվա. Եվրամիությունը Զելենսկուն կոչ է արել Պուտինի հետ հանդիպել ՌուսաստանումԱրևմուտքում կոշտ քննադատության են ենթարկել Կայա ԿալլասինԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ)Ոչնչացվել է 13,5 տոննա ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ (տեսանյութ)ԱՄՆ Սենատը հիշեցրել է Թրամփի՝ «պատերազմ չսկսելու» խոստումըՄենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. ՓաշինյանԼոս Անջելեսի ամենահարուստ մարդը մահից հետո ընտանիքին թողել է հսկայական պարտքերՏարադրամի փոխարժեքները մայիսի 11-ին Պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասինՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. ՓաշինյանՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելԲոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. ՓաշինյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահմանԵՄ-ն համառորեն չի ցանկանում ներդրումներ կատարել Ուկրաինայի խաղաղության գործընթացում. վերլուծաբան ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ հակամարտությունում․ ՌԴ-ի կոշտ արձագանքը և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին (տեսանյութ)Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ ՆեթանյահուԻնչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա չկառուցածի հաշիվ է. Փաշինյան (տեսանյութ) Միացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման ՄուրադյանԹրամփին քաղաքական ճգնաժամ են կանխատեսել Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշման պատճառովՀամաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք. Փաշինյանը ՆԳ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումինՓաշինյանը հրաժարվել է մեկնել ԵԱՏՄ գագաթնաժողովինԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հետ սահմանին զինվորի մահվան մասինԹաիլանդում չղջիկները վարակվել են կորոնավիրուսի նոր շտամովՄԻՊ-ի մարզային այցը Գեղարքունիք․ ուշադրության կենտրոնում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներն ենՄերցը քննադատության է ենթարկվել Ռուսաստանին ուղղված սպառնալիքների համարՄենք տարիներ շարունակ ծուղակում ենք եղել՝ Փաշինյանն էլ.Հակոբյան (տեսանյութ)Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱՄՆ-Մեքսիկա սահմանին բեռնատար գնացքի վագոնում վեց դիակ է հայտնաբերվելՈւղիղ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)
Ամենադիտված