Սերժ Սարգսյանի ուղերձը. շնորհավոր Հաբ-Նիսան
Հասարակություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին' Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:
Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս:
Շնորհավոր Հաբ-Նիսան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ