Պատմություն մի՛ սարքեք, մեծ բան չի եղել. «Էրեբունի» ԲԿ տնօրեն
Արտակարգ Պատահար
Էրեբունի բժշկական կենտրոնում հրդեհի պատճառը դեղատան հոսանքի կարճ միացումն է եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Դեղատան հոսանքի շիթն է վառվել: Ընդամենը չորս քառակուսի մետր է վառվել»,- փոխանցեց նա:
Դիտարկմանը' արդյոք ոչինչ չի՞ վնասվել, տնօրենը բորբոքված հորդորեց պատմություն չսարքել. «Մեծ բան չի եղել: Ընդամենը հրդեհ է եղել, հանգցրել են»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք' ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:
Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում