Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու 

Խայտառակ ցուցանիշներ…

Վերլուծական

Ազգային վիճակագրական ծառայությունը, որ մեր երկրում համարվում է պաշտոնական ցուցանիշներ հրապարակող թիվ մեկ կառույցը, կրկին հրապարակել է թվեր, որոնք մոտավոր պատկերացում են տալիս երկրի տնտեսությունում ստեղծված վիճակի մասին: Ներկայացված վիճակագրությունից, մասնավորապես, պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունում առկա միտումներն ընդամենը մեկ բանի մասին են վկայում. եթե մեզ չհաջողվի արմատական փոփոխությունների գնալ, եթե մեզ չհաջողվի խաղի ընդհանուր կանոնների վերասահմանում կատարել, Հայաստանի տնտեսությունը տառացիորեն մի քանի տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, կանգնելու է կատարյալ կոլապսի եզրին. վերածվելու ենք կապիտալ արտահանող պետության մի պարագայում, երբ կապիտալ, խոշոր հաշվով, չունենք:

ԱՎԾ տվյալներից, մասնավորապես, պարզ է դառնում, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր երկիր Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական' մինուս 52 միլիարդ դրամ, ինչը նշանակում է' Հայաստանից ավելի քան 100 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան օտարերկրկրյա ներդրումների հոսքին, ապա այս հարցում իրավիճակն առավել քան տխուր է. եթե 2015-ին համապատասխան ցուցանիշը մոտ 120 մլրդ դրամ էր կազմել, ապա 2016-ին՝ մոտ 80 մլրդ: Ընդ որում' մոտ 40 միլիարդից ավելին ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտին:

Ցանկացած նորմալ մարդու մոտ կարող է բնական հարց առաջանալ' ինչի՞ արդյունք են այս տխուր ու, ըստ էության, Հայաստանի տնտեսության մոտալուտ կործանման մասին գուժող ցուցանիշները: Ընդ որում' չի կարելի բացառել, որ իրական պատկերը շատ ավելի տխուր է, քան ԱՎԾ-ն է ներկայացնում' հաշվի առնելով իրավիճակի նրբությունը:

Իսկ հարցի պատասխանը շատ պարզ է. մեզ ոչ միայն այդպես էլ անհասանելի է մնում երկրում վստահության մթնոլորտի ձևավորումը, ներդրումային միջավայրի բարելավումն, այլև անում ենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ ներքին ներդրումներ չկատարվեն երկրում. պայմաններ չկան ոչ միայն արտաքին ներդրողների համար, այլև, որ ավելի վատ է՝ ներքին. Հայաստանի քաղաքացիները հասկանում են, որ իրենց երկրի տնտեսության կառուցվածքն ու գործող խաղի կանոնները չեն կարող թույլ տալ իրենց' ակնկալելու շահույթ՝ հիմնած բիզնեսից: Սրա պատճառներն ավելի շատ սուբյեկտիվ են, քան օբյեկտիվ, ու միայն բանկերի սահմանած տոկոսադրույքների անբնական չափերը բավական են, որպեսզի անհատ ձեռներեցը ոչ միայն խուսափի ունեցած բիզնեսն ընդլայնելուց, այլևառհասարակ հրաժեշտ տա նոր բիզնես հիմնելու մտքին (վարկերի գերբարձր տոկոսադրույքների խնդիրը եղած պրոբլեմների չնչին մասն է միայն):

Բայց իրավիճակի լրջությունն առավել ընկալելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ հաշվի ես առնում նաև այն, թե ինչպես է Հայաստանը տարեցտարի պետական պարտք կուտակում' լինի արտաքին, թե ներքին: Զավեշտը հասել է այն աստիճանի, որ ստիպված նոր պարտք ենք վերցնում' հին պարտքը փակելու համար, ու այս փակուղային պրոցեսը ոմանց կողմից ընկալվում է շատ բնական. չեն էլ ասում' բա վե՞րջը…

Ցավոք, Հայաստանի տնտեսությունը եկել-հասել է մի եզրագծի, որից անդին՝ ուղղակի չգոյությունն է, դեֆոլտն ու կործանումը. թե երբ աղետը վրա կհասնի, մի փոքր դժվար է ասել, բայց, որ այն սարերի հետևում չէ, ակնհայտ է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Ամենադիտված