Մոուրինյուն` «Յունայթեդ»-ի ամառային տրանսֆերային պատուհանի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է ամռանը կայանալիք տրանսֆերային պատուհանին և նշել, որ թիմը հետաքրքրիր ձեռբերումներ կունենա:
«Հիմար մարզիչ չեմ, որ ասեմ. «անուններ եմ տալիս, դուք պետք է ձեռք բերեք նրանց»: Ես ասում եմ անուններ, տալիս եմ տարբերակներ, տալիս եմ պահեստային տարբերակներ, երբ հիմնական թեկնածուներին ձեռք բերել անհնար է լինում, տալիս եմ ողջ տեղեկատվությունը` հիմնված իմ վերլուծության, փորձի և ապագայի կանխատեսումների վրա:
Իմ հարաբերությունները ղեկավարության հետ շատ լավ են: Նրանք գիտեն, որ ես չեմ խնդրում անհնարը, ես խնդրում եմ բարդ բաներ: Դա բարդ աշխատանք է և նրանք անում են ամեն հնարավորը: Համոզված եմ, որ ամռան վերջում մենք չենք ունենալու իմ բոլոր առաջնային տարբերակները, որովհետև բարդ է հաջողության հասնել յուրաքանչյուր դեպքում:
Բայց համոզված եմ` մենք ինչ-որ հետաքրքիր բան կանենք և կուժեղացնենք մեր թիմը հաջորդ մրցաշրջանի համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը