Պետք է փորձենք հաղթել այս խաղում. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր Անգլիայի առաջնության շրջանակներում «Վեստ Բրոնվիչ»-ի հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:
«Մեզ համար դրանք վատ լուրեր են, բայց պատրաստ ենք խաղալու: Բոլորս պետք պատասխանատվությունը մեզ վրա վերցնենք և պետք է փորձենք հաղթել այս խաղում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ խաղը կմեկնարկի 18:00-ին
Հանդիպումը բաց կթողնեն որակազրկված Զլատան Իբրահիմովիչը, Անդեր Էրերան, վնասվածքներ ունեցող Քրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, Պոլ Պոգբան և Խուան Մատան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը