Գուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու․ Փաշինյանի անդրադարձը՝ մանկապղծության դեպքին (տեսանյութ) Վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ) ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ) Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ) Մենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. Փաշինյան ՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. Փաշինյան Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ հակամարտությունում․ ՌԴ-ի կոշտ արձագանքը և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին (տեսանյութ) Ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա չկառուցածի հաշիվ է. Փաշինյան (տեսանյութ) 

Լևոն Ալթունյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքայ ին հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին:

Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագիրը տեղում կազմակերպելու համար:

Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կարիք կունենան բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները: Ներկաները ողջունել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերը, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։

Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանել է, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին «Միդաս» ծրագիրը:
Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը:
Անդրադառնալով կենտրոնում տարբեր նեղ մասնագիտական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ բժիշկների առաջար կներին՝ նախարարը պարզաբանել է, որ այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվում է երկրի բնակչության թվաքանակին անհրաժեշտ ծառայությունների, ինչպես նաև դրանց հասանելիության նորմատիվներ:

Այնուհետև, Եղեգնաձոր-Վայք մայրուղու Մալիշկա գյուղի հարևանությամբ գտնվող հատվածում նախարարը մարզպետի հետ ծանոթացել է ներդրումային ծրագրով Մարզային հիվանդանոցի տիպային բժշկական կենտրոնի նախագծին: Համաձայն դրա հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակվեն մատուցվել նախկին կենտրոններում։ Որոշվել է նախատեսվող հիվանդանոցի նախագիծը ներդրողներին ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել։

Վայքի բուժական միավորումում ևս շրջայց կատարելուց հետո նախարարը հանդիպել է բուժանձնակազմի հետ՝ ներկայացնելով նախարարության ծրագրերը և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:
«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն, բյուջետային սուղ միջոցները արդյունավետ ծախսելուն, ինչպես նաև բուժանձնակազմի արժանապատվությունը բարձր պահելուն».-ասել է նախարար Ալթունյանը:

Կենտրոնի բուժաշխատողները ողջունել են նախարարության՝ պետական պատվերով մատուցվող բժշկական ծառայությունների գների շուկայականին համապատասխանեցնելու նախաձեռնությունը: Նախարարը շեշտել է, որ այդ քայլն առաջին հերթին միտված է համակարգում ստվերի վերացմանը:

Վայքի բուժական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները գոհունակություն են հայտնել ինչպես տեղում իրենց բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ' բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Նշենք, որ մասնավոր ներդրումներով կենտրոնը կվերազինվի արդիական սարքավորումներով, որպեսզի տարածքում գործող կազմակերպությունների աշխատակիցներն ու մյուս բնակիչները նեղ մասնագիտական ավելի որակյալ բժշկական օգնություն ստանան։

Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Լևոն Ալթունյանն այստեղ ևս ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն ընդունել էԳուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դիԿայա Կալլասը հայտարարել է Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության աճի մասինՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ ԳևորգյանինՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան ԵնոքյանինԻսրայելը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կհրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից․ ՆեթանյահուԻրաքյան տանկեր է անցել Հորմուզի նեղուցովԱռաջարկում ենք դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում․ ՄիրզոյանՆավի հանտավիրուս ունեցող ուղևորները 42 օր կարանտինի մեջ կլինենԻսպանիան պլանավորում է նավից հանտավիրուսով ևս 22 մարդու իջեցնել ափԻրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել․ Նեթանյահու․ Փաշինյանի անդրադարձը՝ մանկապղծության դեպքին (տեսանյութ)Չինաստանը ձգտում է ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը. ՉԺՀ ԱԳՆԿոբախիձեն հույս ունի, որ նոր պատրիարքը կծառայի երկրի միասնական ապագայինԱնդրադարձ է կատարվել ընտրությունների նախաշեմին երկրում տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտինՎենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըԳուտերեշը կոչ է արել բացել Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումներիՎրաստանը Զելենսկու՝ հարաբերությունները վերականգնելու ցանկության մեջ եսասիրական դրդապատճառներ է տեսնումՄԻՊ ներկայացուցիչը Ստրասբուրգում մասնակցել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովին Իսրայելը չի դադարեցնի «Հեզբոլլահի» դեմ պայքարը Իրանի հետ խաղաղության համաձայնագրի համար. ՆեթանյահուՎայրէջքի ժամանակ հրդեհվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը (տեսանյութ)Ուկրաինայում պատրաստվում են վերացնել զինկոմիսարիատների համակարգըԵս միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը ոստիկանից 25 տոկոս ավել լինի․ Քոչարյան (տեսանյութ)Քաղ. գործիչների՝ ԵՄ անդամակցության հարցով հայտարարությունները տարբերվում են առկա իրողությունից (տեսանյութ)Հայտնի հեռուստահաղորդավարը սկանդալային խնջույքով նշել է իր 50-ամյակըԹուրքիայի տնտեսությունը զգալի ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառովԱՄՆ-ն իր զորքերը դուրս չի բերի Եվրոպայից իր ազդեցությունը ընդլայնելու համար․ Ստուբ ԵԱՏՄ շուկան ՀՀ իշխանության համար վերածվել է պահեստային աերոդրոմի․ Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասին․ «Դառնության զգացում ունեմ, պիտի վերաբերվեն իրենց երեխաների պես» (տեսանյութ)Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը ՔննարկվեԼ են ՀՀ և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԵՄ ևս մեկ երկիր փորձում է Գերմանիայից ամերիկյան զորքեր ստանալՄետրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-ՊատրիարքԳնա՛ Մոսկվա. Եվրամիությունը Զելենսկուն կոչ է արել Պուտինի հետ հանդիպել ՌուսաստանումԱրևմուտքում կոշտ քննադատության են ենթարկել Կայա ԿալլասինԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Եթե համարում եք, որ Հյուսիս-Հարավի կառուցումը կուսակցական միջոցառում է, կարող եք դա այսպես համարել (տեսանյութ)Ոչնչացվել է 13,5 տոննա ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ (տեսանյութ)ԱՄՆ Սենատը հիշեցրել է Թրամփի՝ «պատերազմ չսկսելու» խոստումըՄենք պիտի՞ Ռուսաստանի եվ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք, մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում. ՓաշինյանԼոս Անջելեսի ամենահարուստ մարդը մահից հետո ընտանիքին թողել է հսկայական պարտքերՏարադրամի փոխարժեքները մայիսի 11-ին Պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում․ Փաշինյանը՝ Վեդիի դեպքերի մասինՀՀ քաղաքացին պիտի տագնապի՞. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները (տեսանյութ) Հայաստանը հանկարծակի ԵԱՏՄ-ից դուրս չի գա. ՓաշինյանՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելԲոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. ՓաշինյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահմանԵՄ-ն համառորեն չի ցանկանում ներդրումներ կատարել Ուկրաինայի խաղաղության գործընթացում. վերլուծաբան
Ամենադիտված