Մանվել Գրիգորյանը սխալ անձնագրով էր եկել ընտրության
Քաղաքական
Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քվեարկեց ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ ընտրատեղամասում պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը սխալ անձնագիր էր իր հետ վերցրել, հանձնաժողովի անդամը ստուգեց եւ տեսավ, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:
Մանվել Գրիգորյանը զարմացավ. «Ո՞նց... վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ո՞նց չկա»:
Հանձնաժողովի անդամները գեներալին ասացին, որ պետք էր բերել ոչ թե կենսաչափական անձնագիրը, այլ նույնականացման քարտը: Շատ կարճ ժամանակ անց բերեցին նաև նույնականացման քարտը: Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը, ի վերջո սարքը նույնականացրեց գերենալի մատնահետքը եւ նա մտավ քվերակության:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում