ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանը հաջողության հույս ունի
Քաղաքական
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում ապրիլի 2-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքներով իրենք հաջողություն կգրանցեն:
Սարգսյանը չմոռացավ շնորհակալություն հայտնել լրագրողներին: «Շնորհակալություն ենք հայտնում լրատվամիջոցներին մեր կուսակցության նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Ցանկանում եմ, որ դուք նման կերպ շարունակեք ձեր աշխատանքը»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև հաջողություն մաղթեց ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում