Գյումրիում դիտորդին դանակով սպառնալու վերաբերյալ Ոստիկանությունն ահազանգ չի ստացել
Իրավունք
Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Գյումրի քաղաքի 32/34 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում՝ Թումանյան 85 հասցեում, որտեղից ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ դանակով սպառնացել են դիտորդին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին