Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են․ ՀՀԿ՝ 529 ձայն, «Ծառուկյան դաշինք»՝ 73, «Ելք» դաշինք՝ 52
Քաղաքական
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահին մեկնարկել է 2017 թվականի ապրիլի 2-ի արտահերթ նիստը։ Նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները։ Նիստի օրակարգում է Էլեկտրոնային քվեարկության ամփոփումը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ՝ էլեկտրոնային ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում էր 877, որից ընտրությանը մասնակցել է 747-ը։
Անվավեր է համարվել 37 քվեաթերթիկ։
Ձայները բաժանվել են հետևյալ կերպ․
«Ելք» դաշինք՝ 52 ձայն
«Ազատ դեմոկրատներ»՝ 6 ձայն
«Հայկական վերածնունդ»՝ 3 ձայն
«Ծառուկյան դաշինք»՝ 73 ձայն
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2 ձայն
«ՀՀԿ»՝ 529 ձայն
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»՝ 3 ձայն
«ՕՐՕ» դաշինք՝ 17 ձայն
ՀՅԴ՝ 25 ձայն


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում