ԿԸՀ-ն հրապարակում է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. Մշակվել է քվեների մոտ 1,5 տոկոսը (գրաֆիկ)
Քաղաքական
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ սկսել է առցանց հրապարակել խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները, որոնք ստացվել են փոքր գյուղական տեղամասերից։
Առայժմ ստացվել է 106 տեղամասերի տվյալները, մշակվել են քվեների 1,5 տոկոսը։
Մեծ առավելությամբ առաջ է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 59,99 տոկոսով։
«Ելք» դաշինք-2,28
«Ազատ դեմոկրատներ»-0,52
«Հայկական վերածնունդ»-3,07
«Ծառուկյան» դաշինք-22,12
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,22
Հանրապետական կուսակցություն-59,99
Կոմունիստական կուսակցություն-0,39
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,04
ՀՅ Դաշնակցություն-8,37
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում