Տվյալներ 401 տեղամասերից. ԿԸՀ-ում մշակել են քվեների 9,6 տոկոսը (գրաֆիկ)
Քաղաքական
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 2:35-իհի դրությամբ ստացվել են 401 տեղամասերի տվյալները, մշակել են քվեների 9,6 տոկոսը։
Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 52,99 տոկոս.
«Ելք» դաշինք-4,43
«Ազատ դեմոկրատներ»-0,60
«Հայկական վերածնունդ»-3,55
«Ծառուկյան» դաշինք-26,44
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,26
Հանրապետական կուսակցություն-52,99
Կոմունիստական կուսակցություն-0,50
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,32
ՀՅ Դաշնակցություն-7,91
Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում