Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթի-ի, «Ռեալ»-ի, «Բարսա»-ի դեմ կայանալիք խաղերի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի առաջիկա ստուգողական խաղերի մասին.
«Լավագույնը դեռ առջևում է: Մենք ջանասիրաբար աշխատում ենք և ձգտում ենք հասնել մեր նպատակին:
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում ձգտելու ենք հաղթել, կարևոր չէ՝ խաղը ընկերական է, թե՝ ոչ: Այդ խաղը շատ կարևոր է մեզ համար:
Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում. կարևոր չէ՝ մրցակիցը «Մանչեսթեր Սիթի»-ն է, «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն: Մենք պարզապես փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»:
Խսելով թիմի նորեկներ ՎԻկտոր Լոնդելյոֆի և Ռոմելու Լուկակուի մասին, Մխիթարյանը նշել է,
«Նրանք շատ լավ տղաներ են և մենք փորձեւմ ենք օգնել նրանց՝ հարմարվելու թիմին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:
Մանչեսթերցիները կխաղան հուլիսի 20-ի լույս 21-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը