Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում «Չելսի»-ում. Մոուրինյուն՝ Մորատայի տեղափոխության մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ալվարո Մորատայի՝ «Ռեալ»-ից «Չելսի» տեղափոխությունը:
Ավելի վաղ՝ Մորատայի ծառայություններով հետաքրքրված էր նաև մանչեսթերյան թիմը:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում «Չելսի»-ում: Մենք լավ հարձակվող ունենք, ով նկատելիորեն առաջընթաց է ապրել այն բանից հետո, ինչ տեսել եմ մի քանի տարի առաջ: Կարծում եմ՝ Լուկակուն Եվրոպայի լավագույն խաղացողն է:
Ինչ վերաբերվում է «Չելսի»-ին՝ ակնհայտ էր, որ նրանք հարձակվող կգնեն, մանավանդ՝ մարզչի և Դիեգո Կոստայի միջև ստեղծված իրավիճակից հետո»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ն:
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան լոնդոնյան թիմի հետ չի մեկնել ասիական հավաքին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը