Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար

Վերլուծական

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու պայմանագիրը: Չնայած թղթի վրա խոսվում է միացյալ զորամիավորման նկատմամբ Ռուսաստանի ու Հայաստանի հավասար իրավունքների մասին, քաղաքագետները դժվարանում էին պատկերացնել մի իրավիճակ, երբ հայկական կողմն ընդդիմանում է ռուսների որոշումներին։ Այս համաձայնագիրը ռուսական նեոկայսերական քաղաքականության բաղադրիչներից մեկն է և ուղղված է հայկական բանակի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Պատահական չեն ընտրվել թիրախն ու ժամանակը: Գլոբալ իմաստով՝ Հայաստանի բանակը պետական միակ ինստիտուտն է, որն իր մեջ կրում է ինքնիշխանության, երկրի սուբյեկտայնության գաղափարը: Բանակը միակ պետական կառույցն է, որի անվան հետ ասոցացվում են հաղթանակի գաղափարը, հայկական հավակնություններն ու երազանքները:

Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»: Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու` Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից: Բայց եթե միացյալ զորախումբը ուղղված չէ «երրորդ պետության դեմ»` ինչպե՞ս է «անվտանգության այլ սպառնալիքներին» հակազդելու: Իսկ գուցե Վրաստա՞նն է Ռուսաստանի մտքում: Մի խոսքով՝ հարցականները շատ են, սակայն հստակ բացատրություններ՝ հայկական կողմից առայժմ չկան, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը: Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել եւ մտահոգություններ կան, որ Մոսկվան այդ համաձայնագրով Հայաստանին կարող է անակնկալներ մատուցել` ներքաշելով մեր երկիրը խնդիրների մեջ: Միաժամանակ, այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հազիվ թե օգտագործվեն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, երբ, օրինակ, անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Հայաստանի սահմանները Ալիեւի սանձազերծած ոտնձգություններից: Ըստ երեւույթին, Մոսկվան հայկական բանակի վրա հսկողություն ու ազդեցություն ունենալու ձգտում ունի այդ «ծրագրով»:

Ինչու չէ, դա կարելի է նաեւ դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղում ինչ-ինչ զարգացումների դեպքում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության համար կանաչ ճանապարհի բացում: Այստեղ հարկ է հիշեցնել, որ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Սերժ Սարգսյանը նշեց, որ հրահանգել է ԱԳՆ-ին՝ աշխատել Արցախի հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ օրերին ասվում էր, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի ԱՀ ճանաչման համար: Սակայն մինչ այժմ այդ պայմանագրի ճակատագիրն անհայտ է մնացել: Հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում հնարավոր պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս է իրեն դրսեւորելու, ո՞ւմ հրահանգներին է ենթարկվելու: Եթե պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին, ապա այս դեպքում հարցականներն, իհարկե, ավելանում են… Կամ՝ եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը ինչ-որ խնդիրներ ունենա, Հայաստանն էլ այդ միասնական զորախմբով պետք է մասնակցի՞ ՌԴ հնարավոր գործողություններին: Ի դեպ, տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»: Այսինքն` անակնկալները չե՞ն բացառվում: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ մտքին հետեւեցին Կիսելյովի ճշտող հարցերը, ապա Սարգսյանի կողմից պարզաբանումը, թե չի կարծում, որ Գյումրիից բացի՝ նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի. «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»։

Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու  ոչ միարժեք, իսկ դրանց մի մասը՝ պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ինչ գործողություններ են կանգնած այս, բավականին ոչ միարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ, եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին ընդհանուր են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կարող են դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ, ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տալ:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված