Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ մարդկանց կմղեն գալ հավաքի, դա չի մնա առանց հետեվանք. Փաշինյան 2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30-ամյա ուղին. Տարեգրություն և կենսամատենագիտություն Սի Ծինփինը բաժակաճառ է բարձրացրել Թրամփի առողջության համար Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի Պարսից ծոցը` ամերիկյան բանակի գերեզման․ ԻԻՀ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ողջունել են ՀՀ-ի և Թուրքիայի առևտրային կապը (տեսանյութ) Թրամփը պատրաստ է խեղդել ԱՄՆ տնտեսությունը՝ միայն թե Իրանը ծնկի գա (տեսանյութ) «Սպասված խոսքեր են». Ավինյանը՝ քարոզարշավի եւ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ) Իրական Հայաստան-ի գաղափարին կողմ ե՞ք, տարածքային պահանջներ պե՞տք է ունենանք. Վաղարշակ Հարությունյան «Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին 

«Ես քո մաման…». Հայե՞րն են ծեծել և նվաստացրել ադրբեջանցի ֆանատներին՝ ոտնատակ անելով պետական դրոշը 1in.am

Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ խաղում Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղը» Թբիլիսիում 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիայի» նկատմամբ: Այս թիմերի միջև Բաքվում կայացած մրցավեճում ադրբեջանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով՝ վճռելով դիմակայության ելքը: Այս մասին գրում է 1in.am-ը:

Նշենք, որ «Սամտրեդիա» ակումբը միջազգային հանդիպումներն անցկացնում է Վրաստանի մայրաքաղաքում, քանզի Սամտրեդիա քաղաքի մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը պետք է ներկա գտնվեին մոտ 8 հազար երկրպագուներ, սակայն հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունն անցել է դատարկ տրիբունաների ներքո: Ավելի ստույգ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևել են ընդամենը 1300 ֆուտբոլասերներ, որոնց զգալի մասը ադրբեջանցիներ են եղել:

Մասնավորապես, «Ղարաբաղին» աջակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել մոտ 1000 ադրբեջանցի երկրպագուներ, ովքեր կոշտ ընդունելության են արժանացել: Խաղից ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում ծեծի են ենթարկվել մի խումբ ադրբեջանցի ֆանատներ, որոնք, «Ղարաբաղ» վանկարկելով, շրջելիս են եղել Մարջանիշվիլիի փողոցում: Հարձակում գործած երիտասարդների խումբը դիմել է փախուստի: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում մուտքի մոտ էլ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել է երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր հարվածել են նրանց և խլել Ադրբեջանի պետական դրոշն ու ոտնատակ արել այն: Ոստիկանների հայտնվելուն պես մոտ 30 հոգանոց խումբը դիմել է փախուստի: Իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել խուլիգանական արարքի դիմած անձանց:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ ծեծի ենթարկված «Ղարաբաղի» երկրպագուներից մեկը հայտարարել է, որ քաշքշուկի ժամանակ լսել է հայերենով «Ես քո մաման…» հայտնի արտահայտությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապում են պնդել, որ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիի հայերը: Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսի փողոցում «Ղարաբաղ» վանկարկելով՝ ադրբեջանցիները հունից հանել են տեղի հայերին, ովքեր փորձել են վրեժխնդիր լինել:

Ադրբեջանցիները կարծում են նաև, որ վրացի իրավապահները ամենևին չեն ցանկանում գտնել և պատժել հարձակում գործած անձանց: Նշենք, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆանատները հանդիպման վերջնամասում, երբ հաշիվը 4:0 է եղել, ծաղրել են վրացական ակումբին՝ ֆուտբոլիստների հասեցին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

Ավելին, «Սամտեդրիայի» գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները հունից հանել են վրացի մասնագետին՝ փորձելով ծաղրել նրան: «Հասկացանք, որ ուժեղ եք և հաղթել եք: Պետք է հարգել դիմացինին: Չի կարելի անընդհատ ասել, որ ադրբեջանցիները վրացիներից հարուստ են: Բոլորն էլ գիտեն, որ դուք շատ փող ունեք: Ադրբեջանցի լրագրողներին կխնդրեմ մի քիչ խելացի գտնվել և նորմալ հարցեր տալ: 9 անգամ ասեցի՝ «Ղարաբաղն» ավելի ուժեղ է: Շնորհավորում եմ ձեզ»,- նշել է Ցեցաձեն:

Անցյալ տարի այս մասնագետի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում երկու հանդիպումների արդյունքում 6:2 հաշվով զիջել էր ադրբեջանական մեկ այլ թիմի՝ «Գաբալային»: Ադրբեջանական մամուլում շահարկելով այս փաստը՝ նշում են, որ երկու դիմակայությունների արդյունքում իրենք 12:2 հաշվով նվաստացրել են Ցեցաձեին:

Կարելի է ասել, որ վրացի երկրպագուներն ի սկզբանե սրերով են տրամադրված եղել ադրբեջանցիների դեմ: Հարևան պետությունների ազգային հավաքականների կամ ակումբային մակարդակով հանդիպումները սկզբունքային են և անցնում են լարված պայքարում: Այդուհանդերձ, ճիշտ չէ տպավորիչ հաղթանակ տանելով՝ ծաղրել և նվաստացնել մրցակցին: Թե՛ հայկական և թե՛ վրացական ֆուտբոլն այսօր բավական ծանր վիճակում է, իսկ ադրբեջանցիները հատկապես իրենց ակումբային ֆուտբոլի վերելքը շարունակ շահարկում են՝ պնդելով, որ տարածաշրջանում միայն Ադրբեջանը ֆուտբոլ ունի:

Թբիլիսիում տեղի ունեցածը միանշանակ գլուխ գովալու և մրցակցին «վերևից» նայելու հետևանք է:

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ մարդկանց կմղեն գալ հավաքի, դա չի մնա առանց հետեվանք. ՓաշինյանԳրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըԱրամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30-ամյա ուղին. Տարեգրություն և կենսամատենագիտությունՎոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սի Ծինփինը բաժակաճառ է բարձրացրել Թրամփի առողջության համարԹրամփը գնահատել է Սի Ծինփինի հետ բանակցություններըՈւ՞մ հետ է պատրաստ կոալիցիա կազմել Ռևֆորմիստների կուսակցությունը (տեսանյութ)Reuters. ՄԱԿ-ը կիսով չափ կրճատել է Սիրիային տրամադրվող օգնությունը՝ ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառովՀայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրիՊարսից ծոցը` ամերիկյան բանակի գերեզման․ ԻԻՀ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ողջունել են ՀՀ-ի և Թուրքիայի առևտրային կապը (տեսանյութ)Սի Ծինփինը ԱՄՆ-ին կոչ է արել զգույշ լինել Թայվանի հարցում Թրամփը պատրաստ է խեղդել ԱՄՆ տնտեսությունը՝ միայն թե Իրանը ծնկի գա (տեսանյութ)Մեր արտաքին քաղաքականության մեջ չկա դավադրություն և չկա ընդդեմ գործողություն․ Փաշինյան «Սպասված խոսքեր են». Ավինյանը՝ քարոզարշավի եւ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև բանակցությունները տևել է երկու ժամից ավելիNYT. ԵՄ քաղաքական գործիչները սկսել են օգտագործել Թրամփի սեփական մարտավարությունը նրա հետ իրենց հարաբերություններումԽստորեն արգելել եմ իմ քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառումը․ Փաշինյան Իրական Հայաստան-ի գաղափարին կողմ ե՞ք, տարածքային պահանջներ պե՞տք է ունենանք. Վաղարշակ Հարությունյան Սի Ծինփինը բացատրել է Թայվանի հարցի նկատմամբ սխալ մոտեցման վտանգներըԱՄՆ-ը չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումըՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն (տեսանյութ)«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձըՈւղիղ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Արաղչի. Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ համագործակցող բոլոր նավերի համարՍի Ծինփինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների դրական արդյունքների մասինԻլոն Մասկը բարձր է գնահատել Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները ՊեկինումԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Սի Ծինփինն ու Թրամփը համաձայնել են G20 գագաթնաժողով անցկացնել www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտինԱՄՆ-ը հաստատել է H200 չիպերի վաճառքը տասը չինական ընկերություններիՔրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելԴեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարությունՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի գլոբալ աշխատաժողովին՝ ներկայացնելով ջրային համագործակցության փորձըՉինաստանում անվտանգության աշխատակիցները կանխել են ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալի՝ զենքով զինված մուտքը «Երկնքի տաճար»Նորվեգիայի ՊՆ-ն հանդիպումներ կանցկացնի ռուս զինծառայողների հետՍի Ծինփինը կոչ է արել Միացյալ Նահանգներին զգուշորեն մոտենալ Թայվանի հարցինԹրամփը Վենսին արտակարգ իրավիճակների համար հրահանգներ է տվելԿիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվիԴատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակելԱնչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտԽուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի. «Հայաստան» դաշինքԴատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հանրային բարիքը վերադարձնում է հանրությանը․ Վարդապետյան (տեսանյութ)Զելենսկին լուրջ նախազգուշացում է ստացել Երմակի ձերբակալության վերաբերյալԿքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծըԳործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծըՌուբիոն անվանել է Միացյալ Նահանգների գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրը«Փաշինյանից գոհ ենք, Ավինյանից ենք դժգոհ, մեզ խաբել է». Աջափնյակում քաղաքացիները գազի խնդիր ունեն (տեսանյութ)Լատվիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասինNY Post. Թրամփը նամակ է թողել Վենսին այն դեպքում, եթե իր հետ ինչ-որ բան պատահի
Ամենադիտված