Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով

Հայաստան

Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը,  որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:

«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը:  ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքներին, ապա նա նշեց, թե կառավարութան և խորհրդարանական մակարդակում հարցը քննարկվել է: «Ասեմ որ ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև հայաստանյան քաղաքացիների համար, բայց որ խնդիրներ բոլոր միություններում էլ կան, սակայն նույնիսկ այդ խնդիրներով հանդերձ ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի: Այն խոսակցությունները, որ պետք է դուրս գանք Միությունից, մեր շահերից չեն բխում, և ի վերջո մենք չենք անդամակցել որևէ  պետության լավություն անելու համար»,-ասաց նա:

Խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏմ-ից դուրս գալու առաջարկությունների մասին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ իր համար նորություն չէ, որ «Ելք»-ից որոշ գործիչներ և կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական պլատֆորում չեն ողջունում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անադամակցությունը: «Դա իրենց խնդիրն է, և պետք է նշեմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լոկ քաղաքական որոշում չէ, դա ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով: Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք  170 միլիոնանոց շուկային»,- ընդգծեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ անդամակցությունից ՀՀ-ի պատրաստի արտադրանքի ծավալների աճ է ապահովվել, զբոսաշրջիկների թիվն է ավելացել ԵԱՏՄ անդամ երկրների շնորհիվ, այդ թվում՝ նաև դեպի Արցախի Հանրապետություն:

«Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում է: Իհարկե, կան խնդիրներ, իսկ ո՞ր միությունում չկան խնդիրներ՝ ԵՄ-ում չկա՞ն, ՆԱՏO-ում չկա՞ն»,- հարց ուղղեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության օգտին միայն ՀՀԿ-ն չէ քվեարկել: «Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնությունն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաև ընդդիմադիր պատգամավորներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրե՞լ են, թե ինչքան վնասներ են նրանք կրելու: Գազի գինը մի քանի անգամ նվազել է»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր, ամփոփել  աշխատանքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ
Ամենադիտված