Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետ
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Լատվիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում, հաղորդել է ՏԱՍՍ-:-0-/34/


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն