Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ից կրած նվազագույն հաշվով պարտությունը:
«Հանդիպման ընթացքում հիանալի մթնոլորտ էր: Դա շատ կարևոր է մինչմրցաշրջանային հատվածում: Վերջնական հաշիվը 1:0 է, բայց խաղը կարող էր բոլորովին այլ կերպ ավարտվել, քանի որ թիմերը շատ գոլային պահեր ստեղծեցին: Դժգոհ եմ պաշտպանությունում վարած մեր խաղից:
«Բարսա»-ն ունի Մեսսի, Նեյմար, Պիկե, Սուարես ու Ինյեստա, «Ռեալ»-ը՝ Ռոնալդու, Բեյլ, Կրոս: Նման մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել: Կարող ես փորձել դիմակայել մարտավարության օգնությամբ: Ֆուտբոլում դա հնարավոր է, բայց այն, ինչ նրանք անում են գնդակով, ֆանտաստիկ է», —Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը