Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ո՞ւմ է ձեռնտու վարչապետի վարկանիշի անկումը

Վերլուծական

Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, որ իրենց անցկացրած հետազոտության ընթացքում պարզ է դարձել՝ ընտրություններից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի վարկանիշն ընտրարշավի ընթացքում ձևավորված վարկանիշի համեմատ՝ որոշ չափով նվազել է: Ի դեպ, կազմակերպությունը նոր է ավարտել հարցումները՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի հետ: Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վարչապետի վարկանիշը անկում է ապրել:

Դժվար է ասել, թե ինչու է հայաստանյան Gallup-ը վարչապետի վարկանիշի վերաբերյալ հարցում իրականացնում հենց հիմա, երբ դեռ չի լրացել Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարին: Սակայն մի փոքր ուշադիր դիտարկելով ներիշխանական կուլիսներում վերջին շրջանում ընթացող խմորումները, ամեն բան պարզ է դառնում: Սերժ Սարգսյանի՝ Տավուշ կատարած այցից և հայտնի հարցացրույցից հետո հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրության նժարը թեքվել էր դեպի նախագահը: Այս իրավիճակն ուղղելու և մեդիա դաշտում իր ներկայությունը վերականգնելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը տուր կազմակերպեց դեպի մարզեր: Իհարկե, այդ այցելությունների ընթացքում չհնչեցին ծանրակշիռ քաղաքական հայտարարություններ, բայց պարիտետը կարծես թե վերականգնվեց: Gallup-ի հարցումը և արդյունքները բացարձակապես էլ զուգադիպություն չես համարի մի փուլում, երբ հարկավոր է ամեն կերպ նվազեցնել Կարեն Կարապետյանի ազդեցությունը և թուլացնել դիրքերը՝ 2018-ի ներիշխանական պայքարում: Հետաքրքրական է այն փաստը, որ Gallup-ի հետազոտության առարկա չի դարձել նախագահի վարկանիշը, չէ՞ որ մենք դեռ շարունակում ենք ապրել նախագահական հանրապետությունում և երկրի ղեկավարը հենց Սերժ Սարգսյանն է: Առավել հավանական է, որ  Սերժ Սարգսյանի վարկանիշը հետազոտելով, Gallup-ը նրան միայն արջի ծառայություն կմատուցի:

Իրականում Gallup-ի տվյալներն այնքան էլ հեռու չեն իրականությունից: Կարեն Կարապետյանի վարկանիշն անչափ բարձր էր նախընտրական փուլում, երբ հասարակության լայն զանգվածները նրա հետ լուրջ հույսեր էին կապում, հավատում էին նոր ոգուն և նախանձում վարչապետի դրայվին: Ընտրություններից հետո վարկանիշի անկումը պարզապես անխուսափելի էր թեկուզ այն պատճառով, որ հույսերը չարդարացան, մարդիկ ինչպես մի կերպ գոյատևում էին, այնպես էլ շարունակում են գոյատևել, նոր ոգին ընդհամենը բլեֆ դուրս եկավ, քանի որ հին ոգու՝ քրեաօլիգարխիայի դիրքերը շատ ավելի ուժեղ էին և Կարեն Կարապետյանը, անգամ մեծ ցանկության դեպքում, ի վիճակի չէր լինի արմատախիլ անել ՀՀԿ տարիների արդյունքում ձևավորված կաստայական համակարգը: Արդյունքում՝ նվազեց նաև վարչապետի դրայվը, հատկապես այն խոսակցությունների ֆոնին, որ Կարեն Կարապետյանն ընդամենը ժամանակավոր լուծում է Սերժ Սարգսյանի 2018-ի ծրագրերի իրականացման համար: Ընտրություններից ընդամենը երկու-երեք օր առաջ նա Հայաստանի քաղաքական կյանքի առանցքն էր, հիմնական դերակատարն ու համարյա փրկիչը, նրա ամեն քայլը լուսաբանվում էր, երկու ժամը մեկ լրատվամիջոցները «թարմացնում էին» նրա վարկանիշը, բայց ահա ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին եւ վերջ. նա միանգամից հետին պլան մղվեց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդպես էլ պիտի լիներ` ԿԸՀ-ն հրապարակեց տվյալները, եւ հստակ երեւաց, թե ում է պարտական ՀՀԿ-ն իր ստացած տոկոսների համար։ Վաղը-մյուս օրը Սարգսյանը կարող է առանց որեւէ խնդրի՝ պաշտոնանկ անել Կարեն Կարապետյանին, որովհետեւ ցանկացած հաջորդ ընտրության ժամանակ կարող է մոտավորապես նույն ռեյտինգայիններով ու նույն մեխանիզմներով մոտավորապես նույնքան տոկոս ապահովել։

2018-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրն է լինելու Կարեն Կարապետյանի վարկանիշի պահպանումը այս նվազագույն շեմի վրա և այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են կատարվում: Եթե հարկ լինի՝ երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմանները, ներդրումների բացակայությունը հեշտությամբ կարելի է բարդել կառավարության ոչ էֆեկտիվ աշխատանքի վրա: Չէ՞ որ հենց Կարեն Կարապետյանն է մտել ներդրումներ բերելու բեռի տակ, Սերժ Սարգսյանը հասարակությանը նման խոստումներ չի տվել, հետևաբար, նրա վարկանիշը անձեռնմխելի է: Համենայն դեպս՝ ՀՀԿ-ի համար:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված