Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում 

Հայաստանում արձանագրվել է հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազում

Հասարակություն

Նպատակային ծրագրերի արդյունքում Հայաստանում 2011-ից  մինչ այսօր հեպատիտ B-ի ընդամենը 1 դեպք է գրանցվել է 0-14 տարեկանների շրջանում: Հեպատիտ A-ի ընդհանուր դեպքերը 2016-ին՝  2009-ի համեմատ, նվազել են 600-ով: Արձանագրվել է նաև հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազում: Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Նախկինում հեպատիտ A-ի լուրջ խնդիր ունեինք Հայաստանում: Հիմնական դեպքերն արձանագրվում էին նախադպրոցական և դպրոցական երեխաների շրջանում՝ անգամ բռնկումների տեսքով:  2009-ից որդեգրեցինք նպատակային ծրագրով՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործընթաց: Հաղորդման, հաշվառման և արագ արձագանքման գործընթացը փոխվեց՝ սկսեցինք արձագանքել շատ արագ՝ ժամերի ընթացքում: Համապատասխան բոլոր կոնտակտավորներին 1-2 օրվա ընթացքում իրականացվում էին պատվաստումներ, հայտնաբերվում էր փոխանցման գործոնը: Դրա արդյունքում՝ 2009-ին  հեպատիտ A-ի 624-ի դեպքի համեմատ՝ 2016-ին՝ արձանագրվել է 24 դեպք»,-ասաց Վանյանն ու հավելեց, որ  գործընթացը շարունակվում է՝ վերացնելու նաև հատուկենտ դեպքերը:

Նրա խոսքով՝ 1999 –ից պատվաստումների օրացույցում ներառվել են  նաև հեպատիտ B-ի պատվաստումները՝ մանկական հասակի երեխաների շրջանում:  Եվ 2011-ից սկսած՝ արձանագրվել է  հեպատիտ B-ի ընդամենը մեկ դեպք 2016-ին:  Դեպքը գրանցվել է ծնողի՝ պատվաստումից հրաժարվելու պատճառով: Կարելի է արձանագրել, որ 0-14 տարեկան երեխաների շրջանում հաղթահարվել է  այս վարակը:

« 2015-ից սկսած՝  հեպատիտ B-ի և C-ի կանխարգելման նպատակային ծրագրով ՝ պետության կողմից պատվաստվել են հեպատիտ B-ի ռիսկի խմբեր՝ բժիշկներ, որոնք առնչվում են արյան և համապատասխան գործիքների հետ:  Բացի այդ՝ անմիջապես պատվաստվել են նաև հիվանդների կոնտակտավորներն ու դիալեզի միջոցով բուժում ստացող հիվանդները»,-ասաց նա:

Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել  հատկապես բուժհիմնարկներում, որտեղ հիվանդության փոխանցման հավանականությունը մեծ էր: Ներդրվել է նաև համապատասխան վերահսկման ծրագիր՝  բժիշկներին, միջին բուժանձնակազմին ուսուցանելու համար ՝ պահանջների պահպանման նպատակով:  « Դրա արդյունքում՝ հեպատիտ B-ի և C-ի սուր դեպքերի նվազում ենք արձանագրել:  2009-ին տարեկան մոտ 111 հեպատիտ B էր արձանագրվում, 101 դեպք՝ հեպատիտ C, այսօր 3 անգամ նվազել են այդ ցուցանիշները»,-եզրափակեց Վանյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով
Ամենադիտված