Բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը կմրցի Ադրբեջանի թիմի հետ
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում կհանդիպի Ադրբեջանի հավաքականի հետ:
Անդորայում ավարտվեց մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Ա ենթախմբում գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեր բասկետբոլիստները հաղթանակ տոնեցին անցկացրած բոլոր 4 հանդիպումներում:
Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար, հուլիսի 29-ին, ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ, որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը