Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

ԵՏՄ-ի «օգուտը» և Մոսկվայի նոր պահանջները Հայաստանից

Վերլուծական
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ պահանջների համաձայն՝ կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ: Արտադրանքի մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենները։ Նոր փոփոխությունները հարուցել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների դժգոհությունը, որոնք հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Ինչ խոսք՝ գյուղացիների բողոքը և զայրույթը հասկանալի է:
 
Վերջերս ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը թվարկում էր ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանի «ստացած օգուտները»: Մասնավորապես, Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտահանումը գրանցել է 23% աճ, որի առյուծի բաժինն ուղղվում է դեպի ԵՏՄ անդամ երկրներ: Մի կողմ թողնելով այն փաստը, որ 2017թ. առաջին հինգ ամիսներին ՀՀ արտահանումը աճել է ոչ թե 23, այլ 20,9 տոկոսային կետով՝ պետք է նշել, որ ՀՀ արտահանման առյուծի բաժինն ամենևին էլ ԵՏՄ չի ուղղվում: Այսպես, 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ արտահանման գրեթե 30%-ն ուղղվել է դեպի ԵՄ անդամ երկրներ, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրներին բաժին է ընկել ընդհանուր արտահանման միայն 22,2%-ը, այն պարագայում, երբ եվրոպական մեկ այլ երկրի՝ Շվեյցարիային, բաժին է ընկել արտահանման շուրջ 13,5%-ը (այս թիվը չի մտնում ԵՄ-ի 30 տոկոսի մեջ): Ըստ Շարմազանովի՝ Հայաստանի անդամակցությունը հիմնված է եղել հստակ տնտեսական հաշվարկների վրա՝ «թե ինչ կշահի մեր գյուղացին, ինչ կշահի մեր ներդրողը, ինչ կշահի տուրիզմը և տնտեսությունը»: Կարելի է հարց ուղղել ՀՀԿ խոսնակին. այս նոր սահմանափակումներն է՞լ են հայաստանցիների շահերից բխում: Փաստացի՝ ԵՏՄ օգուտներն այնքան շատ են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուղղակի սովի են մատնում:
 
Ու սա էլ դեռ ամենը չէ: Եթե ուրախացաք, որ այսքանով խայտառակությունների շղթան կավարտվի, ապա ձեզ կրկին հիասթափություն է սպասվում: 2020 թվականից սահմանափակումների հերթական ցանկը կմտնի ուժի մեջ՝ հերթական անգամ փակուղային իրավիճակի առաջ կանգնեցնելով ժողովրդին: Մասնավորապես, առաջիկա տարիներին, միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող միսը կթանկանա 40-80 տոկոսով: Մոտ 20 տոկոսով կթանկանա բրինձը, 5-8 տոկոսով կթանկանան ներմուծվող մանկական սնունդը, բուսական յուղերը, մարգարինը, լվացքի փոշիները, օճառները, լվացող այլ միջոցները, դեղորայքը, պարարտանյութերը և սերմացուն: Լրացուցիչ մաքսային բեռ կավելանա նաև այլ երկրներից մեքենաներ գնելիս: Ներկայում Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը կազմում է 10 տոկոս, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵՏՄ մաքսատուրքերը, որոնք սկսվում են 25 տոկոսից: Իսկ որոշ դեպքերում, երբ մաքսատուրքը հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, մեքենայի մաքսազերծման գինը կարող է կազմել մեքենայի արժեքի 200 տոկոսը: 2020 թվականից կթանկանան նաև Չինաստանից, Ուկրաինայից ներկրվող ավտոբուսները: Սահմանափակվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխվող քաղաքացիների բեռի ծավալը: Եթե ներկայում քաղաքացիները 50 կգ քաշով և 1500 եվրո արժողության բեռ էին կարողանում տեղափոխել, ապա 2021 թվականից հետո բեռի քաշն աստիճանաբար նվազելու է: Դրանից հետո միայն 25 կգ քաշով և 500 եվրո արժողությամբ իրերը կթույլատրվեն բերել առանց մաքսազերծման: Այսինքն՝ մի քանի տարի հետո այլևս հնարավոր չի լինի գնալ Վրաստան, մատչելի գնումներ անել և դրանք առանց մաքսազերծման տեղափոխել Հայաստան: Տեսնես դեռ որքան մեր տնտեսությունն ու քաղաքացին կդիմանան ԵՏՄ «օգուտներին» ...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված